
Կենտրոնական բանկը լավատես է

ՀՀ կենտրոնական բանկը բավականին լավատես է և հույս ունի, որ այս տարվա ընթացքում ներքին սպառման ծավալների կրճատման ահագնացող տեմպերը կնվազեն և իրադրությունը զգալի կբարելավվի: ԿԲ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նշվում է, որ ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. մասնավոր սպառումը կկրճատվի միայն 1.6%-ով:
Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարվա առաջին 7 ամիսներին ներքին առևտրի շրջանառությունը նվազել է արդեն 4.7%-ով:
Թե ինչի՞ հետ են հույս կապում ԿԲ մասնագետները, որ ավելի քան 3 տոկոսային կետով ակտիվացում են սպասում մինչև տարեվերջ, հայտնի չէ, առավել ևս եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ հիմնական գործընկերների մոտ, ֆինանսական շուկաներում իրադրության միայն վատթարացում և ոչ թե բարելավում է նակտվում: