Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» էլ կհրավիրեն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կլինեն հանդիպումներ անկախ պատգամավորների ու Հանրային խորհրդում ընդգրկված կազմակերպությունների հետ: Այս մասին այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե արդյոք քաղաքական նոր ուժերի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի և մյուսների կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագրին» հրավիրելո՞ւ են հանդիպման, Է. Շարմազանովը պատասխանեց, թե պատրաստ են բոլորի հետ հանդիպել. «Նույնիսկ ՀԱԿ-ին հրավիրեցինք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31