![](/banners/BeFunky-design.jpg)
«Դվին» հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլար ներդրում
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Arman-Sahakyan-e1347348122145.jpg)
«Դվին» հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլար ներդրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Կարող եք ինքներդ գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն անընդհատ կատարվում են և ստանձնած պարտավորություններից ավելին է արվում»,- ասաց Ա.Սահակյանը:
Ըստ նրա՝ «Դվինի» վերակառուցման համար վերջնաժամկետ սահմանվել էր մինչև 2016 թ., սակայն հաշվի առնելով իրականացվող աշխատանքների ծավալը, որ նախատեսվածից ավելի կառուցում ու ամրացում է արվում, նաև ավելի շատ ներդրումներ են արվում, ժամկետը կհետաձգվի: