«Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխություններն այստեղ ոգևորություն չեն առաջացնում, սակայն դրանք ընդունվում են` որպես իրականություն: Այսինքն` դա անհրաժեշտություն է Հայաստանում համընդհանուր կոնսենսուսի հասնելու համար: Ըստ էության, դրանով որոշվում են մի շարք խնդիրներ, որոնց մասին ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ»:
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է Սևանը ստորջրյա թանգարան դարձնելու գաղափար: Դրա հեղինակը «Արմ-Դայվինգ» հասարակական կազմակերպությունն է, որ մտադրվել է Սևանի հատակին ստորջրյա արձանախումբ տեղադրել: Անգամ հայտարարվում է, թե նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել բնապահպանների կողմից, իսկ առաջին արձանը, որը տեղ կգտնի Սևանի հատակին, կլինի անմոռուկի տեսքով:
Այսօր aravot.am-ը գրել էր, թե Գյումրիում «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցու օծումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես փողոցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ խիստ ու բարկացած հայացքով առանձնազրույց է ունեցել: Թե ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի բարկության պատճառն ու ի՞նչ են քննարկել, 168.am-ը հետաքրքրվեց անձամբ Սամվել Բալասանյանից:
«Հայ արտադրողների փորձառությունն ու հմտությունն այն աստիճանի է հասել, որ նրանք ոչ միայն դարձել են որակյալ կարտոֆիլ արտադրողներ, այլև բարձրորակ տնկանյութ արտադրողներ: Կարծում եմ՝ մենք ապագայում ականատես կլինենք կարտոֆիլի մեծաքանակ տնկանյութի արտադրության և հարևան ու ԵՏՄ երկրներ արտահանման»:
Որպես կանոն՝ դավաճանների ճակատագիրը լավը չի լինում: Նրանք կքամեն սրան, մի քանի շաբաթ հետո սա ոչ մեկին այնտեղ հարկավոր չի լինի, կտեղափոխվի երրորդ երկիր և այնտեղից կմուրա փախստականի կարգավիճակ
Անցած 24 տարիներին Հայաստան պետությունը շատ քիչ կարողացավ օգտվել անկախության ընձեռած հնարավորություններից:
Վ.Կարապետյանը խորհուրդ տվեց միացնել հեռուստատեսությունը, հետևել, թե որքան են խոսում անկախության ու այդ արժեքների մասին պաշտոնական լրատվամիջոցները
Խոցելի պահերը որ կան՝ կառավարման ոչ արդյունավետություն կամ զանազան հարցեր, որ մենք չենք կարողանում առաջընթաց ապահովել այնպես, ինչպես կուզենայինք և այլն, դա պայմանավորված է ինչպես մեր երկրում եղած ռեսուրսների պակասով, այնպես էլ՝ հենց մեզանով:
«Ամեն տարի այս օրը՝ Անկախության տոնը, մեզ համար ոչ թե պետք է միայն օրացույցով նշելի տոն լինի, այլ պետք է լինի տոն, որ միշտ, ամեն օր մեզ հետ է, որովհետև անկախությունն անգնահատելի, անչափելի արժեք է:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ 2007-ին իր ավտոմեքենայից գողացված հռչակագրի օրինակն այդպես էլ չի գտնվել:
ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի ասել, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ասել է, որ դրա ժամանակը չէ։ Ըստ նրա` իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր ու իրավիճակներ չկան, իսկ այս տեսքով նախագծին գուցե և կողմ լինեն։
Անցած տարի հունվարի վերջին ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագիրը: Այդ ժամանակ «Քոնթուր գլոբալի» փոխնախագահ Գարի Լիվսլին, ով ստորագրել էր փաստաթուղթը, հայտարարել էր, թե իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ Սահմանադրության նոր նախագիծը երազանքների իրականացման հնարավորություն է ստեղծում: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վ.Այվազյանը դեմ արտահայտվողներին կոչ արեց ապագան տեսնել ու երազել է:
Ըստ նրա՝ հասարակությանը պարտադրում են փրկիչների ինստիոտւտը, որը ոչ մի լավ բանի չի բերի. «Ամեն քաղաքացի իր քվեարկությամբ ինքն է որոշում իր ճակատագիրը, իր երեխայի ու երկրի ճակատագիրը: Մեզ կարող է փրկել միայն մեր քրտնաջան աշխատանքը, երկրին բարիք բերելը: Փրկիչների ինստիտուտից պետք է հրաժարվել և այդ հարցում խորհրդարանական համակարգը կարող է իսկապես արդյունավետ դառնալ»:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն համոզված կողմնակից եղել և մնում է խորհրդարանական կառավարման համակարգի: Ա.Վարդանյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը մեր երկրի զարգացման համար որակական դուռ է բացելու և քաղաքական կամքի առկայության պարագայում «մեր երազած երկիրը շատ չի ուշանա»:
«Բոլորը շատ պարզունակ բաղադրատոմս ունեն. «Մեկը ասում է՝ գրիր «այո»՝ կփրկվես, մյուսն ասում է՝ գրիր «ոչ» ու կփրկվես: Եթե այդքան պարզ էր, այս 25 տարի ինչո՞ւ չէինք կարողանում հասկանալ, որ այդպես է»:
«ՀՀ Ազգային ժողովի դահլճում այս պահին գտնվում է 12 Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և իրենք սա անվանում են բովանդակային քննարկում: Կեցցե´ք, բռավո´, դուք հաջողել եք բովանդակային քննարկման մեջ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը շուտով զբաղեցնելու է խմբակցության ղեկավարի պաշտոնը:
«Այս ամբողջ աղմուկ-աղաղակի մեջ կորում է հիմնականը՝ միգուցե ամենակարևորը՝ մարդու հավատը նույն Սահմանադրության 2-րդ կետի հանդեպ, որտեղ ասվում է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Խե~ղճ ժողովուրդ»,- ասաց Թ.Պողոսյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե ովքեր են ՀԷՑ-ի գնորդները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Գ.Սահակյանը հորդորեց սպասել կառավարության պարզաբանմանը:
«Ռուբեն Հակոբյանին դավաճան չենք համարում և արտաքսված չէ Ռուբեն Հակոբյանը, այլ հեռացված է: Օրինակ՝ Ռոնալդ Շառոյանը տասնյակ տարի հեռացված լինելուց հետո դիմեց ու ընդգրկվեց»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցության շարքերը լքելու փաստը:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը հերթական անգամ աչքի է ընկել իր վարքագծով: Լրագրողների հարցը, թե գեներալն ի՞նչ է մտածում Ադրբեջանում ապաստան փնտրող քաղաքացիական ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի մասին, արդյոք նրան դավաճան համարո՞ւմ է, հունից հանել է Գրիգորյանին:
«Սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն իշխանությունների համար, սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ապագայի տեսանկյունից, և խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության գերի ընկնելով պնդում են քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Երբեք ոչ մեկը չպետք է երկրի, պետության Սահմանադրությունը շփոթի սեփական Սահմանադրության հետ»:
«Եվ այսպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև, իմ կարծիքով, տվյալ իրավիճակում՝ նաև քաղաքական կողմնակիցները, էդպես էլ փաստացի պատկերացում չունենան քո իրական նպատակների ու ցանկությունների մասին»:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իրեն այսօր զանգահարել են ՌԴ-ից և հարցրել, թե ով է ՀԷՑ-ի գնորդը, փնտրել են այդ կառույցի անունը, չեն գտել:
«Չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Դա Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, ՀԱԿ-ին տվեք: Դուք ձեր անդամներին չեք կարողանում համոզել, եկել մատ եք թափ տալիս: Դուք հլա ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք»,- ասաց Է.Շարմազանովը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ ճիշտ չեն բոլոր այն ելույթները, որ կառավարման մի մոդելը ներկայացվում է մյուսից լավ: Ըստ նրա՝ լավն են այն մոդելները, որ ճիշտ են այդ ժամանակի համար:
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Սահմանադրության նախագիծը նոր չէ, որ քննարկվում է, մոտ 80 կազմակերպության 100 ներկայացուցիչներ մասնակցել են արդեն քննարկումներին:
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ մինչ այժմ ՀՀ-ում կառավարման ճգնաժամ չի եղել, միշտ ձևավովել է մեծամասնություն, բայց գնացել են կոալիցիաների ձևավորման: Ռ. Հակոբյանն առաջարկում է նախագծում ավելացնել, որ եթե 15-օրյա ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ապա պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: