
ՀՀԿ ԳՄ նիստը՝ մաղարիչով

Շուտով կսկսվի ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստը, որին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստի սկսվելը, ՀՀԿ գրասենյակի առջև՝ Մելիք-Ադամյան փողոցում մի քանի կանայք շոկոլադ են հյուրասիրում անցորդներին և ԳՄ նիստ շտապող հանրապետականներին:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են կոնֆետներ բաժանում, կանայք պատասխանել են. «Տարոն Մարգարյանը տղա է ունեցել, մաղարիչ ենք անում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ծնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 5-րդ արու զավակը։ Մինչ այս, Տ. Մարգարյանն ուներ ևս չորս որդի և մեկ դուստր։
168.am-ի լրագրողի տեղեկացմամբ՝ Տ. Մարգարյանն արդեն ՀՀԿ շենքում է: