2015 թ. հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 9.9 հազարով կամ 11.6 %-ով և կազմել -75.5 հազար մարդ:
«Աշխատում ենք ապրանքը չթանկացնել, միայն այն դեպքում ենք գնում այդ քայլին, երբ օբյեկտիվ է: Ոլորտում մրցակցությունն ուժեղ է և ցանկացած թանկացում միանգամից խփում է սպառողին: Այս տարի նաև կորպորատիվ պատվիրատուներն են խեղճացել նախորդ ժամանակաշրջանի համեմատ»,- ասաց միության համանախագահը:
Այսօր փոխանցվել է մնացած շուրջ 600 հոգու աշխատավարձը: Նաիրիտցիներն արձանագրում են, որ սա արդարության վերականգնում է, որին երկար են սպասել:
168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նշեց, որ այս տարի գործարանը, թեև որոշ ընդհատումներով, սակայն հիմնականում աշխատել է: Թե ի՞նչ հումքով է աշխատել` Ա. Իգիթյանը տեղյակ չէր:
2015 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 83548 գործարք, որոնց քանակը, 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 26.7 %-ով, իսկ 2014 թ. առաջին կիսամյակի համեմատ` 16.6 %-ով:
Այսօր նաիրիտցիները կրկին հավաքել էին կառավարության շենքի առջև: Կուտակված աշխատավարձի իրենց հասանելիք գումարը ստացել է մոտ 1800 հոգի
Մրգի արտահանմամբ զբաղվող որոշ գործարարներ ահազանգել էին 168.am-ի խմբագրություն, որ մրգով բեռնված ավտոմեքենաները Հայաստանի անցակետում կշռելուց հետո վրացական անցակետում խնդիրներ են առաջանում քաշի հետ, այսինքն՝ վրացական կշեռքները այլ տվյալ են ցույց տալիս:
Վաղը՝ օգոստոսի 1-ից, Հայաստանում գործելու է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը: Թեև առայժմ, մինչև միջազգային աուդիտի ավարտը, սպառողների փոխարեն այդ 7 դրամ բարձրացումը վճարելու է ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող ակցիաներն ավելի մեծ թափ կստանան:
Սեպտեմբերի 14-ին Վիեննայում կայանալու է ՄԱԳԱՏԵ-ի հրավիրած խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն ու անվտանգության խնդիրները: Այս մասին այսօր Հանրային խորհրդում էներգետիկ խնդիրների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Եթե հանձնարարական ունենաք, 5 օրում կարող եք հայտնաբերել, թե ինչ կորուստներ ու գողություններ են եղել, ու Բիբինն էլ կկանգնի դատարանի առաջ: Բայց չունեք հանձնարարական: Իսկ այսօր երիտասարդությունն է ոտքի կանգնել: Եթե 90-ականներին համաձայնել ենք մութ տեղում ապրենք, գիտակցաբար, հիմա համաձայն չենք»:
«Բա էլ ինչի՞ է պետք այդ աուդիտը: Պոպոք է, գցել են, ժողովրդի բերանը»,- նկատեցին ՀԽ ներկայացուցիչները:
«Սեպտեմբերին, հոկտեմբերին սպասվում է գերպայթունավտանգ վիճակ: Որպես ՀԽ անդամ, որպես տեսած մարդ, պետք է կանխել լարվածությունը»,- ասաց Ա.Սադոյանը:
Գյուլումյանին զանգահարել է անձամբ Երվանդ Զախարյանը, անպատվել, բղավել է նրա վրա, թե ինչու է ընդունել մարդկանց, իսկ Գյուլումյանն էլ արդարացել է, թե Վահան Հայրապետյանն է իր մոտ բերել:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության արդյունավետությունը պետք է գնահատել տնտեսական թվերով:
Խոսելով ՌԴ կողմից ՀՀ-ին ու Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Շ.Քոչարյանը նշեց, թե դա չի խախտել բալանսը. «Մեր նպատակը հենց բալանսը պահպանելն է: Ադրբեջանը կարող է գնել զենք ցանկացած շուկայում, բայց պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ծախսում է գետնից դուրս եկած դոլարները՝ նավթադոլարները, և ավելի լավ եղանակ չի գտել, քան սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, որն անհեռանակարային է»:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որպեսզի նա ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարվեց մեկնաբանել կամ գնահատական տալ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակված կետերին:
Հուլիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է:
Այսօր կառավարության նիստում սահմանվեցին ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը:
«Նախավերջին օրն է, այսօր էլ եթե 300 հոգի ստանան, կլինի, որ ընդամենը 900 մարդ է ստացել: Իսկ մյուսներին ե՞րբ են փոխանցելու: Էդ աստիճանի սեփական խոսքը անարգել կարելի՞ է, որ անում են վարչապետը, նախարարը՝ իրենց նախագահով հանդերձ: Ո՞նց կարելի է, չի կարելի»,- 168.am-ին ասաց գործարանի լրատվականի նախկին ղեկավար Անուշ Հարությունյանը:
Ես չգիտեմ ինչն է խնդիրը, հավանաբար, ոմանք որևէ շահ ունեն դրան ընդդիմանալու, չգիտեմ, թե ինչպիսի…
Ռ.Մեհրաբյանի խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը էապես կնպաստի, որ զարգանան ՀՀ միջազգային կապերն անվտանգության ապահովման գործում
«Կապրենք՝ կտեսնենք: 2004-ից կար խորհուրդ, բայց դա որևէ ձևով օպտիմիզմ չէր ներշնչում, իսկ վերջին տարիներին նիստեր ընդհանրապես չէին գումարում: Բայց դա չէ էականը: Այս անգամ, եթե ամեն ինչ լուրջ գնա ու քաղաքական կամքի դրսևորում լինի՝ լավ, եթե՝ ոչ, ապա կլինի այն, ինչ եղավ 2004-ից մինչ հիմա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ խոսելով այսօր առաջին նիստը գումարած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից ունեցած ակնկալիքների մասին:
«Նաիրիտ» գործարանը պետք է աշխատի, քանի որ դրա սնանկացման ու ապամոնտաժման գործընթացները շատ ծախսատար ու աշխատատար են, միլիոնավոր դոլարների գումար է անհրաժեշտ, նաև բնապահպանական խնդիրներ են առաջանում, որոնց բեռը ՀՀ կառավարությունն այսօր չի կարող վերցնել իր վրա: Սակայն «Նաիրիտի» վերագործարկման հարցում էլ բազմաթիվ հարցականներ կան, ու հիմնական հարցադրումն է՝ արդյոք կկարողանա՞ «Նաիրիտը» մրցունակ արտադրանք թողարկել ու արդյունավետ աշխատել:
Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի շուրջ քննարկումները սկսվեցին 15 րոպե ուշացումով։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առանձնացել էին և ինչ-որ հարց էին քննարկում։
Ըստ Արամ Կայֆաջյանի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշն առաջիկայում էլ կարող է չփոփոխվել և մնալ B+
Համառ լուրերը պնդում են, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Արդարադատության նախկին նախարար, ներկայումս Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը դեռ չի առաջարկվել:
Թե ինչո՞ւ այսօր փոխանցում չի արվել, նաիրիտցիներին չի բացատրվել: