Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց «Գրին բին» սրճարանի օրինակը, որի մասին մամուլում հրապարակումներ էին եղել, և հայտարարեց, որ ՀՀ-ում գործում է այնպիսի համակարգ, որը ոչ թե աջակցում է ՓՄՁ-ներին, այլ պատժում է, որ սնանկանան:
Այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարևորեց լուրջ մրցունակ արտադրանք ապահովելու խնդիրը:
«Որպես առաջին քայլ պետք է ահազանգ հնչեցնել, չխաբել ինքներս մեզ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, հրաժարվել սուտ խոստումներից և լծվել ծանր աշխատանքի: Այդ ահազանգը կարող են հնչեցնել և՛ իշխանության մեջ գտնվող անձինք, և՛ իշխանությունից դուրս գտնվող գործիչները: Ահազանգ ոչ թե թշնամանքի, ահազանգ մտահոգությունների, ահազանգ առկա և սպասվող ծանրագույն մարտահրավերների, միաժամանակ նոր մոտեցումներով, նոր ծրագրերով, ինչո՞ւ չէ, նոր թիմերով աշխատելու պատրաստակամությամբ: Հուսով եմ, որ մենք այս ճանապարհով շարժվելու ենք, որովհետև այլընտրանք գոյություն չունի»:
Հրանտ Բագրատյանի առաջարկն արդեն իրականացվում է՝ վերականգնողականից անցում է կատարված ավելի ընդլայնողական քաղաքականության, որը ենթադրում է նպատակային և կլաստերների, արդյունաբերական գոտիների ձևավորմանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ բյուջեի առաջին տողում նշված են հենց այն ճյուղերը, որոնց վրա հիմնվելու է տնտեսությունը:
Նախկին վարչապետը քննադատեց նախարար Վաչե Գաբիելյանի հայտարարությունը, որ բյուջեում 75 մլրդ փող կա. «Ախպեր, բյուջեում փողը պետք է լինի զրո: Մենք փողը որ ունենք, ԿԲ պահուստն է: Բյուջեն, եթե իդեալական է աշխատում, եկավ, պետք է ծախսի փողը»:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը երեկ քննարկվել էր արտահերթ ռեժիմով:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը 2016թ. բյուջեն որակեց որպես հակասական: Ըստ նրա, մի կողմից այն սոցիալական է, քանի որ 45%-ն ուղղվելու է սոցիալական ոլորտներին և դա նախորդ տարվա համեմատ ավելացել է 4%-ով, բայց մյուս կողմից՝ որակապես դրանից ոչինչ չի փոխվելու:
Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մերժում է սահմանադրական փոփոխությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նկատելով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել:
«Մեր շտաբը հավաքում է հանրաքվեի իրականացման համար արդեն արվող խախտումները»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ թևակոխել ենք սահմանադրական փոփոխությունների եզրափակիչ փուլ և կարևորեց բովանդակային քննարկումը:
«Վիճակը ծանր է, բայց ես չէի անվանի ծնկաչոք բնակչություն և կուչ եկած: Պետությունն ամեն ինչ անում է, որ տնտեսությունը զարգանա»:
Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, վաստակաշատ, բարձր կարգով, մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, թող 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան ծառայողական ավտոմեքենա, լավ, մենք չափազանց առատաձեռն ենք՝ 12 մշտական հանձնաժողովների նախագահներն էլ թող ունենան, և նրանց տեղակալներն էլ ունենան, լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալներն էլ՝ ձեզ նվեր:
Սաղ օրը նկարում են: Ես մինչև տնից հասնում եմ ստեղ՝ 18 կամերա ինձ նկարում են: Եթե դրանց նկարածները գումարենք, իմ ամբողջ կյանքն էկրանի առաջ ա: Արդեն շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն, Դուք ի՞նչ եք մտածում, էդքան մտահոգվո՞ւմ են մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լևի չգնանք, ինչ չանենք, տենց սաղ նկարում եք, ի՞նչ անենք, որ տեղ գնանք
Ի պատասխան 168.am-ի դիտարկմանը, որ, փաստորեն, ներդրումների նվազումը վկայում է, որ կոռուպցիան չի պակասում Հայաստանում, նախարարը հայտարարեց, թե ներդրումների նվազում չկա, հակառակը՝ կա փոքր, բայց ավելացում:
«Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների համար, որպեսզի նրանց հանդեպ հավասար վերաբերմունք լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»,- ասում է դեսպանը:
«Մեր հանձնառությունը չի սահմանափակվում սրանով, սա ուղղակի սկզիբն է և աշխատանքը սկսվում է այս պահից: Որպեսզի մենք կարողանանք ապահովել առաջընթաց, պետք է քննարկումները շարունակենք: Մենք միտք ունենք քննարկումները առաջիկա տարիներին խորացնել, որ կոնկրետ արդյունքներ ապահովենք,- ասաց Է.Հաֆները՝ բարձր գնահատելով մասնավոր հատվածի մասնակցությունը,- Իրենց հաջողությունը մեր հաջողությունն է, մեր հաջողությունը իրենց հաջողությունն է լինելու: Ես կուզենայի տնտեսական կապերը բարգավաճեն և առաջ գնան»:
Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներից միակն է, որ դեռևս «չի հասել սեկվեստրի դուռը»: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ արեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ինչպե՞ս է ստացվում, որ զարգացած երկրներից Դանիան ունի ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա, իսկ Հայաստանը՝ 1072: Այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ 2016 թ. բյուջեով ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանալու է 83-ով, այսինքն՝ բյուջեի եկամուտների կրճատմանը զուգընթաց՝ ճոխությունների համար մեծ գումարներ են ծախսվում:
«Բակոն նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը խոսել է՝ կապված Ղարաբաղի խդիրների հետ: Իսկ ինչ վերաբերվում է ահաբեկչությանը, ահաբեկչության հիմնական թիրախը հենց Ղարաբաղն է: Չխոսե՞ր Ղարաբաղի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով Ստեփանակերտի օդանավակայանը ռուսական կողմին տրամադրելու վերաբերյալ:
Հաջորդ տարվա բյուջեն նախարարն անվանեց «պահպանողական, որոշակիորեն համեստ, բայց իրատեսական»
Ըստ Գ.Խաչատրյանի՝ ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները տարեվերջին մոտ չի լինում, այդ թվում՝ ՀՀ-ում, և շեղումը 3% է: «Լավ կլինի, որ մեր կանխատեսումները մոտ լինեն իրականությանը»,- նկատեց նախարարը:
Այսօր ԱԺ-ում «մենամարտեցին» ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ԱԺ նիստում Աշոտյանի հասցեին Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքների շարունակվեցին նաև ԱԺ միջանցքում:
Գ. Սահակյանի կարծիքով՝ նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը միայնակ չէր կարող լուծել և այդ մասին դեռ մեկ տարի առաջ գիտեին, ԵԽԽՎ նախագահի ՀՀ այցի ժամանակ էլ իրենց խոսակցության թեման դա է եղել, որ այդ աբսուրդին պետք է վերջ տալ:
«Դա պրովոկացիոն հայտարարություն է, չեք կարող ապացուցել, որ ուսուցիչը գնում է խախտումների: Դեռ հանրաքվեի օրն էլ չէ, ինչպե՞ս պետք է խախտեն: Լավ կասենք ուսուցիչը բառարանից «այո» բառը կհանի, միայն «ոչ» կասի»,- հակադարձեց Գ.Սահակյանը՝ նշելով, որ հիմնական դպրոցները ոչ թե անմիջապես Աշոտյանն է ղեկավարում, այլ տնօրենները: «Հումորն ու սատիրան հետևանք կունենան նաև ձեր խոսքի վրա»,- սաստեց Գ.Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ դեռ քննարկումների փուլում են. «Բյուջեն այնպիսին է, որ պետք է մտածենք՝ իմաստ ունի՞ առաջարկ ներկայացնենք ընդհանրապես: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք մեր տնտեսական բլոկի թիմով քննարկումներ կանենք և վերջնական մոտեցում կձևավորենք»:
«Նրանք խմբակցության արհեստական անդամներ են, որոնք կապ չունեն կուսակցության գաղափարախոսության հետ: Կուսակցության գաղափարախոսությունը ներկայացնում է խմբակցությունը: Այդ մարդիկ ուղղակի ֆորմալ առումով մնացել են անդամ, բայց իրականում դավաճանել են և՛ կուսակցության ծրագրին, և՛ կուսակցության գաղափարախոսությանը, և՛ այն ուխտին, որ նախապես ստորագրել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Համատարած թանկացումները չեն շրջանցել նաև «Հայռուսկոգեներացիային»: Ընկերությունը ցանկանում է կտրուկ ավելացնել իր ծառայությունների արժեքը, մասնավորապես՝ ջեռուցման սակագինը ամսական 1 քմ համար 38.43 դրամից դարձնել 52.59 դրամ, իսկ տաք ջրի սակագինը 20.49 դրամից դարձնել 28.04 դրամ/քմ:
«Ոչ մեկը չի ասում, որ կարելի է խախտումներ անել, ես դրա ջատագովը չեմ։ Ես ասում եմ` մարդկանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հնարավորություն տվեք, որոնք այս հարցով հազար ու մի խնդիր կլուծեն»,- ասում է Էդմոն Մարուքյանը։