«Նման հանդիպումների ծախսերի համար հայտ չի տրամադրվել: Եթե հստակեցում մտցվի՝ քանի մարդ է գնալու ու քանի օրով են մնալու, ապա ասեմ, որ մենք ունենք գործուղումների համար նախատեսված տող ու պահուստային ֆոնդ, այնտեղից կտրամադրվեն գումարները»,- նշեց Պ.Սաֆարյանը:
«ԵԽԽՎ-ն արդեն պետք է շատ լրջորեն վերաբերվի այն երկրների պատվիրակների աշխատաոճին, որը վերջին շրջանում նկատելիորեն թուլացնում է ԵԽԽՎ իրական դերն ու նշանակությունը: Եվրոպացի շատ պատգամավորներ արդեն գերագնահատում են իրենց եվրոպական արժեհամակարգը և հենց իրենք դավաճանում են այն արժեհամակարգին, որի շուրջ ձևավորվել է ԵԽԽՎ-ն և ընդհարապես եվրոպական կառույցները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ԵԽԽՎ օրակարգ ներառված «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից» բանաձևը:
Ըստ Ն.Զոհրաբյանի՝ ապացուցված հստակ փաստ է, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը ամսական հստակ ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից: Նա նշեց, որ այս բանաձևը որևէ իրավական պարտադիր կատարման ուժ չունի, ոչինչ չի փոխելու, միայն էլ ավելի է սրելու հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հարաբերությունները միջազգային հարթակներում. «Դա դանակով մեջքից հարված էր Մինսկի խմբի գործունեությանը»:
Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 մլն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումն ավելացել է 2.7%-ով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և էներգետիկ ծառայությունների թանկացումով:
«Գլխավոր հաշվապահին ուղարկեիք: Նախարարներն էլ ունեն ֆինանսական վարչություն, հո իրե՞նք չեն զբաղվում բյուջեով»,- վրդովված նկատեց Ա.Արզումանյանը:
«Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ: Իհարկե, որոշակի խնդիրներ եղան և մենք էդ խնդիրները կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում: Դուք տեսաք՝ մեծածավալ մթերումներ իրականացվեցին, ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ-բանջարեղենի, և այսօրվա վիճակով փառք ու պատիվ բոլոր մթերողներին, որ կարողացան այդ մեծածավալ մթերումներն իրականացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հաջորդ տարի բյուջեից բնապահպանության ոլորտի գծով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 924.6 մլն դրամ` 2015 թ. հաստատված 3 մլրդ 217.9 մլն. դրամի դիմաց: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց, որ մի քանի ծրագիր ավարտվել է և դրանով է պայմանավորված նվազումը:
«Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է հայտարարվել, բայց այս տարիների ֆինանսավորումից դա չի երևում: Մեր տված հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով 6 դոլար է կազմում, իսկ օրինակ Չեխիայում այդ նպատակով 200 եվրո է հատկացվում՝ չհաշված, որ իրենց վարկի տոկոսներն ավելի ցածր են: Չեխիայում ես չտեսա մի տրակտոր, որը վարելիս պավառոտ տար, որ հողը չփչացնի: Պիտի փող տանք գյուղացուն, որ տեխնիկա առնի»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 609.9 մլն դրամ` 2015 թ. 16 մլրդ 560.5 մլն դրամի դիմաց:
Մայրության նպաստի համար հաջորդ տարի պետական բյուջեից կհատկացվի 9 մլրդ 794.8 մլն դրամ՝ 2015 թ. 5 մլրդ 887.3 մլն դրամի դիմաց: Ծախսերն աճում են` կապված չաշխատող մայրերին (30004 անձ) տրվելիք մայրության նպաստի համար նախատեսված 3.8 մլրդ դրամով:
«Աղքատությունը բազմագործոն երևույթ է և, բնական է, որ առաջին հերթին նշանակություն ունի եկամտային ապահովությունը, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ: Բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է այդ առումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ աղքատության մակարդակի ցուցանիշները ուսումնասիրում և հրապարակում է ԱՎԾ-ն:
«Կենսաթոշակային քաղաքականության, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առումով հաջորդ տարի ակնկալվում է ընդգրկվածների ավելացում և նախատեսվում է, որ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն»,- ասաց նախարարը:
Ավանդների վերադարձման վերաբերյալ նախարարը նշեց, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի: Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով ծախսը կազմում է 1 մլրդ 485.1 մլն դրամ (պահպանվել է 2015 թ. մակարդակը):
Ըստ Պ.Սաֆարյանի՝ պետական բյուջեում դեֆոլտի մասին խոսելը շատ հեռու է իրականությունից և, միայն եթե չկան վարկի մարման, կամ սպասարկման գումարներ, այդ ժամանակ կարելի կլինի խոսել դեֆոլտի մասին. «Նման վտանգ չկա ոչ միայն այս բյուջեում, այլև մինչև 2018թ. միջնաժամկետ ծրագրում: Մենք շարունակելու ենք 2016թ. վարկեր օգտագործել: Իրականում 48% է արտաքին պարտքը ՀՆԱ համեմատ, 50% չէ»:
«Գնում են, կարմիր ժապավենը կտրում, հետո պարզվում է, որ փակվել է: Ես կարող եմ ադամանդի նման 3 գործարան ցույց տալ, որ հանրապետության նախագահները տարբեր տարիների փակել են: Ես ուզում էի իրենց ասել, որ սա տապալում է: Չափազանց կենտրոնացված, ոչ մրցունակ, հավասար մրցակցությունն արհամարհած, տնտեսական անարդյունավետ քաղաքականություն է վարվում»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
«Երկու կողմերն էլ, այսինքն՝ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները, քարոզարշավ են անելու, ամեն մեկն իր կարծիքն է ներկայացնելու և ում կհաջողվի համոզել ժողովրդին՝ նա էլ կհաղթի: Այսօրվա մարդը տարբերվում է նրանով, որ գնում, հասնում է խցիկի մոտ, ինքը իրա ցանկացածն անում է»:
Ըստ նրա՝ «այո»-ն շատ բան կփոխի մարդկանց կյանքում. «Գոնե երիտասարդները պետք է գոհ լինեն, ռեժիմի փոփոխություն է կատարվում: Իշխանները հո հավերժ չե՞ն, հա էլ լինելու է իշխանափոխություն: Լսի, կոմունիստներից ուժեղ ռեժիմ չկար, բայց փոխվեց, չէ՞: ՀՀՇ-ն փոխվեց»:
«Բա չիմանա՞նք, հացի գները ո՞նց է իջեցնում, պետական բյուջեից սուբսիդավորում է, չի սուբսիդավորում, ո՞նց է ստացվում, որ հացի գները իջեցնում են, բայց դրանք բարձր են»,- զարմացավ Փաշինյանը:
Նա հավաստեց, թե հանրաքվեի գործընթացը մարզում բնականոն հունով ընթանում է, չի պատրաստվում օգտագործել վարչական ռեսուրսները: Մարզպետը հերքեց, որ հրահանգ է տրվել համայնքների ղեկավարներին, թե քանի «այո» պետք է ապահովեն: Հանրաքվեի արդյունքները մարզպետը հրաժարվեց կանխատեսել` նշելով, որ այդ մասին կխոսի դեկտեմբերի 7-ին:
Ն.Փաշինյանը չհամաձայնեց ու հայտարարեց, որ փոխքաղաքապետը պետք է իմանար, որ Մարգարյանը Երևանում է. «Հարցեր են առաջանում: Կլինի՞ մենք էլ ձեզ տենց հարգենք: Կարծում եմ՝ քաղաքապետարանի դուրը չի գա, որ տենց ոճով մենք էլ հարգենք: Սուտ տեղեկատվություն եք տվել, գոնե ասեք ցավում եք: Կներեք, ասում եք՝ հարգում եմ: Է, տենց է, տենց է՝ նենց եմ ձեզ հարգում ու ՀՀ ողջ իշխանությանը»:
Դ.Հարությունյանի խոսքով՝ անձամբ իր աշխատասենյակում Ֆադեյ Տաճատովիչից սկսած կահույքը չի փոխվել
Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է հանրաքվեի ժամանակ մատի թանաքոտմանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերի համար 2016թ. բյուջեով նախատեսվել է 4 մլրդ 653 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 106 մլն դրամով կամ 2.3%-ով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
2016թ. ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվել է մոտ 4 մլրդ 555 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 22 մլն դրամով կամ 0.5% տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ Արտակարգ իրավիճակի ծառայության թեժ գիծը օրական 4000-6000 զանգ է ստանում
Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում տեղեկացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
Գուցե մեր ցանկությունների համեմատ վիճակը լավ չէ, բայց լավ լինելը մեր տնտեսական աճի ցուցանիշներն են
«Մենք մեծ նվազումներ ունենք` հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված: Հաջորդ տարվա համեմատ եթե այս տեմպերը շարունակվեն արդեն պետք է անհանգստանալ»,- ասաց նախարարը:
Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերին 2016թ. բյուջեի նախագծով հատկացումները գրեթե նույն մակարդակի են, ինչ նախորդ տարի:
Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ 7 ձեռնարկություններից 6-ում ստուգումներն ավարտել են և առանձնակի մեծ խոշոր չափերի խախտումեր չեն հայտնաբերել: