
«Այդ մարդիկ դավաճանել են ուխտին». Զարուհի Փոստանջյան

««Ժառանգություն» խմբակցության մյուս անդամները գտնվում են Սերժ Սարգսյանի «այո»-ի ճամբարում և որևէ կերպ չեն ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության կարծիքը: Նրանք խմբակցության արհեստական անդամներ են, որոնք կապ չունեն կուսակցության գաղափարախոսության հետ: Կուսակցության գաղափարախոսությունը ներկայացնում է խմբակցությունը: Այդ մարդիկ ուղղակի ֆորմալ առումով մնացել են անդամ, բայց իրականում դավաճանել են և՛ կուսակցության ծրագրին, և՛ կուսակցության գաղափարախոսությանը, և՛ այն ուխտին, որ նախապես ստորագրել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ խմբակցության ղեկավար ընտրվելու վերաբերյալ հարցը բոլոր ընթացակարգերը պահպանելով ներկայացրել է ԱԺ նախագահին, սակայն դեռ պատասխան չկա:
Նկատենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնից Ռուբիկ Հակոբյանի հրաժարականից և կուսակցությունից դուրս գալուց հետո խմբակցության ղեկավարությունը դե ֆակտո անցել է Զ.Փոստանջյանին: