Բաժիններ՝

«Բագրատյանի առաջարկն արդեն իրականացվում է». Կարեն Ճշմարիտյան

Հրանտ Բագրատյանի առաջարկն արդեն իրականացվում է՝ վերականգնողականից անցում է կատարված ավելի ընդլայնողական քաղաքականության, որը ենթադրում է նպատակային և կլաստերների, արդյունաբերական գոտիների ձևավորմանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ բյուջեի առաջին տողում նշված են հենց այն ճյուղերը, որոնց վրա հիմնվելու է տնտեսությունը:

Ըստ նրա՝ հենց ԱԺ-ն ընդունել է օրենք արդյունաբերության քաղաքականության մասին, որում նշված են այն դրույթները, որի մասին խոսեց Բագրատյանը, այսինքն՝ արդյունաբերության գերակա ճյուղերն արդեն ընտրված են, արդյունաբերական գոտիները ընտրված են: Նաև, Կ.Ճշմարիտյանի խոսքով, գարնանից «Տնտեսական օրակարգ» անվանումով համաժողովի ժամանակ հանրության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տնտեսության զարգացումը, որի հեռահար նպատակը ինովացիոն զարգացման ուղին է: Նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն ցանկացած պարագայում մրցունակ կլինի գիտելիքի վրա հիմնված լինելու դեպքում:

«Ընտրված սցենարը ռիսկերից մաքսիմալ ապահովագրածն է»,- հայտարարեց Կ.Ճշմարիտյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունը կհաջողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս