«Իշխանությունների քարոզը վերածվել է ծաղրի». Լևոն Զուրաբյան

Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մերժում է սահմանադրական փոփոխությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նկատելով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել:

«Իշխանությունների քարոզը վերածվել է ծաղրի, դարձել են տիրող կարգերի ամենաքննադատը՝ ընդունելով կոռումպացվածությունն ու սոցիալական խնդիրները լուծելու անկարողությունը,- ասաց Լ.Զուրաբյանն ու շարունակեց,- Ինչքան վատ կարծիքի են ժողովրդի մասին, որ մտածում են, թե ժողովուրդը կփոխի Սահմանադրությունը, ոչ թե իշխող վարչակարգին»:

Լ.Զուրաբյանը ԱԺ ամբիոնից քաղաքացիներին նոյեմբերի 20-ին հրավիրեց Ազատության հրապարակ՝ «ոչ»-ի ծրագրին ծանոթանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս