Բաժիններ՝

«Այսօր ՀՀ-ն ավելի բարդ իրավիճակում է, քան 2008-09 թվականներին». Խ. Հարությունյան

Այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարևորեց լուրջ մրցունակ արտադրանք ապահովելու խնդիրը: Նա կասկած հայտնեց, որ ՀՀ-ն կարող է ներքին ուժերով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրական կարողություններ ձևավորել ու շեշտեց, որ սրանով ոչ թե չարախնդում է, այլ իր իրատեսական գնահատականն է հնչեցնում: Խ. Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանին ժամանակ է հարկավոր նման ներդրողներ ունենալու համար, իսկ այժմ օտարերկրյա ներդրողներ են պետք, մասնավորապես՝ պետք է աշխատել կորպորացիաների ուղղությամբ: Սակայն, ըստ նրա, նույնիսկ մի քանի տարվա աշխատանքից հետո միայն առաջին արդյունքները կարող են լինել:

«Բարենպաստ միջավայր ձևավորելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,- ասաց Խ. Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ պետք է փորձել կապեր հաստատել միջազգային ընկերությունների հետ, օրինակ, էլեկտրաշարժիչի արտադրություն սկսել և, գործի դնելով ինժեներական կարողությունները, ունենալ ժամանակակից էլեկտրաշարժիչների արտադրություն: Նրա բնորոշմամբ՝ միջազգային շուկայում սեփական տեղը գրավելու ուղղությամբ ՀՀ-ում աշխատանք չի տարվում:

«Այսօր ՀՀ-ն ավելի բարդ իրավիճակում է, քան 2008-09 թթ., քանի որ այն ժամանակ ճգնաժամը տնտեսական էր, այսինքն՝ հաշվարկելի և կանխատեսելի, իսկ այսօր բացառապես քաղաքական է և կանխատեսելի չէ»,- ասաց Խ. Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս