Զուրաբյանը հայտարարեց, որ հեռու է այն մտքից, որ 90-ականներին ընտրակեղծիքներ չեն եղել, բայց կարևորեց ընտրակեղծիքների չափը՝ հնարավո՞ր է իշխանափոխություն լինի, թե՞ ոչ: Զուրաբյանը նախկինում ընտրակեղծիքների մեջ մեղադրեց ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի դիմումը։ Ա.Մովսիսյանը, հիշեցնենք, սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։
«Մեր ընտրակեղծարարության ինստիտուտը, արջի ծառայության ինստիտուտն այնքան է կատարելագործվել, հասցվել ոսկերչական մակարդակի, որ չկա վստահություն: Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է քաղաքական կամքից»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու դիտորդական կազմակերպության պահանջները ՀՀ իշխանությունները չեն կատարել:
ՀԱԿ առաջարկությունը՝ մատերի թանաքոտումը, ըստ Հ.Սահակյանի, չի ընդունվել, քանի որ ԿԸՀ-ն կարգերը պետք է հաստատի, գնումների գործընթաց պետք է իրականացվի:
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղվելու է «այո»-ի ակտիվ քարոզարշավով:
Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ այս տարի կտրուկ նվազել է ներկրումների ծավալը՝ թե՛ առաջին անհրաժեշտության սպառման, թե՛ երկարատև սպառման ապրանքների գծով, օրինակ՝ ձեթի ներմուծումը կրճատվել է 91%-ով, շաքարավազը՝ մոտ 40%, նվազել են կենցաղային տեխնիկայի և շատ այլ ապրանքների ներմուծումը:
«Հաջորդ տարի 4.4 մլրդ դրամի եկամտահարկի կորուստ ենք ակնկալում բանկային ոլորտից»,- ասաց Ա.Ալավերդյանը
Ավիաոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում սպասվում էր տարվա արդյունքներով գների 10-15% նվազում և դա արդեն ապահովվել է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Հաջորդ տարի ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության կենտրոնում կլինեն հանրային հնչեղություն ունեցող վարույթները և կիրականացվեն պլանային ուսումնասիրություններ: Այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հաջորդ տարի իրենց ծախսերի մեջ փոփոխություն չկա:
«Իրականում էնտեղ խայտառակ վիճակ է թե՛ ուղևորափոխադրումների, թե՛ բեռնափոխադրումների գծով, 5 անգամ գները թանկ են տարածաշրջանի հաեմատ»,- չհամաձայնեց Վ.Այվազյանը՝ հավելելով, որ նախարարությունը նոր-նոր սկսկել է զբաղվել ՀԿԵ-ով, իսկ ՌԴ-ում նույն ЖД-ն ավելի էժան է փոխադրում:
2016թ. ծրագրված է 6 մլրդ 485.03 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 5 մլրդ 877.6 մլն դրամ, համաֆինանսավորում` 607.4 մլն դրամ: Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող տրանշ 3-ով Թալին-Գյումրի հատվածի կառուցման համար ծրագրված է 1 մլրդ 671.9 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1 մլրդ 530.7 մլն դրամ, համաֆինանսավորում` 141.2 մլն դրամ:
Հայաստանն էլեկտրաէներգիայի արտահանման 2 ուղղություն ունի՝ դեպի Հարավ՝ Իրան, և դեպի Հյուսիս: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, դեպի Իրան 220 կվտ հզորությամբ գիծ ունենք, իսկ դեպի Հյուսիս՝ 1 նորմալ գիծ՝ ռեալ 180 մգվտ հզորությամբ:
Գյումրիում երկրաշարժից տուժած 230 ընտանիքներ այս տարվա բնակարաններով ապահովվածության ծրագրի առաջին փուլով ստացել են բնակարաններ, նույնքան ընտանիքներ էլ երկրորդ փուլով առաջիկա 2 շաբաթվա մեջ կստանան:
2016թ. հարկային արտոնությունների պատճառով չի հավաքագրվի 381 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 41 մլրդ դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Հաջորդ տարի նախատեսվում է նաև վարչական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսեր՝ 590 մլն դրամ` ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության շենքերի շինվերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
ՀԾԿՀ-ն մտադիր է առաջիկա նիստում՝ նոյեմբերի 11-ին ՀԷՑ-ին և «Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ին տուգանել 5-ական մլն դրամ գումարի չափով, իսկ «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությանը՝ կայանի առևտրային հաշվառքի սարքի սխալանքի արդյունքում հավելագրված էլեկտրաէներգիայի քանակության համար վճարված գումարը վերադարձնել ու դա հավաստող համապատասխան փաստաթուղթը մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ներկայացնել հանձնաժողով:
Հաջորդ տարվա պետական բյուջեով հողօգտագործողներին պարարտանյութերի ձեռքբերման սուբսիդավորման համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 760 մլն դրամ` 2015 թվականից 930.6 մլն դրամով ավելի, իսկ ահա դիզելային վառելիքի ձեռքբերման սուբսիդավորման համար՝ 330.0 մլն դրամ՝ 930.6 մլն դրամով պակաս: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն դիզվառելիքի սուբսիդիաների այս կտրուկ կրճատումը պայմանավորեց պահանջարկի բացակայությամբ: «Այսօր նույնիսկ […]
«Այսօր հողերը ռակով վարակված են, և չի էլ բարձրաձայնվում այդ մասին: Իսկ դա նշանակում է, որ այդ կարտոֆիլն ուտել չի կարելի, ցանել չի կարելի, այդ բերքը տեղափոխել չի կարելի: Տանես մի այլ տեղ ցանես, այդ հողերն էլ կվարակվեն: Իսկ վերահսկողություն չկա, որպեսզի չտարվեն, և տարածումն անխուսափելի է: Հիվանդ հողի հիվանդ բերքից մարդիկ էլ կհիվանդանան, ամեն հիվանդություն էլ կարող է առաջանալ»,- ասում է պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Այս տարվա սկզբից մաքսային մուտքերի նվազումը ոչ թե ԵՏՄ-ի հետ պետք է կապել, այլ՝ ընդհանուր տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Ես շատ վատ եմ վերաբերվում այդ հարցմանը, բայց չեմ կարծում, որ էդ հարցման դեմ պետք է պայքարենք քրեաիրավական մեթոդներով: Նախ՝ այդ հոդվածները մեր Սահմանադրության անփոփոխ հոդվածներ են, հետևաբար՝ դա ոչ մի քննարկման առարկա չի կարող լինել երբևիցե, և քրեաիրավական սանկցիաներն էլ այդտեղ, հատկապես այն ձևակերպումներով, այն դիսպոզիցիայով, ինչպես ներկայացված էր, պրակտիկայում կարող է շատ լայն և վտանգավոր կիրառում ստանալ, կարող է ծառայել հակառակ նպատակի և ցանկացած կարծիք մեկնաբանել՝ որպես ինքնիշխանության դեմ արտահայտած կարծիք կամ կոչ»:
«Ժողովրդի մեծ մասը կողմ է քվեարկելու «այո»-ին, քանի որ «ոչ»-ի ճակատը մեծ զանգվածներ չունի: Ես հետևում եմ հանրահավաքներին: Կարո՞ղ եք ասել, թե քանի մարդ է դրան մասնակցում, ես շատ մարդկանց չեմ տեսել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի անդամ է և նախորդ ընտրություններում միշտ աշխատել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտյանն իր աշխատանքը որակեց որպես «մտավոր»:
Այսօրվանից Հանրային հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի նոր հաղորդաշար՝ «Եռանկյունի», որը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշոտյանն անկեղծացավ, որ չի դիմացել գայթակղությանը՝ հարցերի պատասխան տալու փոխարեն լինել տանուտեր:
2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը կազմում են 131 մլրդ 939.4 մլն դրամ, որը 2015 թ. համեմատ աճել է 5.1%-ով: Գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14 մլրդ 313.8 մլն դրամ:
Է.Մարուքյանը նշեց, որ ՀՀ ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ
Մարուքյանի և Ուրիխանյանի վիճաբանությունը փորձեց հարթել Արփինե Հովհաննիսյանը, սակայն պատգամավորները նրան չլսեցին: Վեճն այնքան թեժացավ, որ Ուրիխանյանը նույնիսկ Մարուքյանին առաջարկեց հաշիվները դրսում պարզել: Մարուքյանի շարունակական հիշեցումներին ի պատասխան Ուրիխանյանն ի վերջո հայտարարեց՝ «Իմ հիշողությունը բեսամբտ լավ ա»:
2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 մլրդ 125.6 մլն դրամ, որը 2015 թ. հատկացումներից ավելի է 2.1 %-ով: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Առավոտյան եմ խոսել, 1 հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: 1 հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքերը»,- ասաց Ա.Մուրադյանը:
«Ընդհանրապես բիզնեսը պետք է բողոքի. երբ որ Հարկայինից չբողոքի, իմացեք, որ հարկային մարմինը լավ չի աշխատում: Կարևորն այն է, թե այդ բողոքի իմաստը, բուն էությունն ի՞նչ է, տրամաբանակա՞ն է, ճի՞շտ է, թե՞ սխալ: Տնտեսվարողն ասում է՝ ինձ տվեք լայն իրավունքներ, բայց ինքն իր պարտականությունները չկատարի, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի»: