Բաժիններ՝

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի համար սահմանված ժամանակը պակասեցվեց

Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը երեկ քննարկվել էր արտահերթ ռեժիմով: Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է սահմանափակել կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գրավոր հարցերի քանակը մինչև 2 հարց, և կրճատել հարց հնչեցնելու ու պատասխանելու համար նախատեսված ժամանակը՝ 3 րոպեից մինչև 2 րոպե:

Նախքան քվեարկությունը ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են փոփոխությանն ու դեմ են քվեարկելու:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ խմբակցությունն աջակցում է նախագծին և կողմ են քվեարկելու:

Օրինագիծն ընդունվեց 97 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Այժմ ԱԺ-ն շարունակում է 2016 թ. բյուջեի նախագծի քննարկումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս