Բաժիններ՝

Դավիթ Հարությունյանը Լևոն Զուրաբյանին մեղադրեց կույր լինելու մեջ

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց «Գրին բին» սրճարանի օրինակը, որի մասին մամուլում հրապարակումներ էին եղել, և հայտարարեց, որ ՀՀ-ում գործում է այնպիսի համակարգ, որը ոչ թե աջակցում է ՓՄՁ-ներին, այլ պատժում է, որ սնանկանան:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նմանատիպ ցանկացած հաղորդում, որն իր մեջ մի քիչ կոնկրետ տվյալներ է պարունակում, արձագանք են ստանում: Ըստ նրա՝ վարչապետի հանձնարարությամբ միջոցներ ձեռնարկվեցին, կազմակերպվեցին հանդիպումներ և պարզվեց, որ հրշեջ ծառայության կողմից միայն մեկ ստուգում է եղել, տնօրենը տուգանվել է առանց բողոքելու, պարզվել է նաև հարկային ու մաքսային մարմինների ու մյուս ահազանգերի հետ կապված իրավիճակը:

Լ.Զուրաբյանը նշեց, որ ինքը կառավարության պատասխանը փոխանցել է սրճարանի տիրոջը: Նա ցավ հայտնեց, որ փոխանակ համակարգային կոռուպցիան ներկայացնող փաստերը վերլուծելու, կառավարությունը որդեգրել է «սուխոյ ատկազի» մարտավարություն, ինչը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրություն չկա:

Դ.Հարությունյանը հակադարձեց, որ վարչական ստուգումները դադարեցվել են բոլոր ՓՄՁ-ներում, ավելին՝ հանձնարարվել է արմատապես վերանայել ստուգումների նորմատիվները, իրականացվում են տեսչական բարեփոխումներ:

Կարդացեք նաև

«Սա հենց հակակոռուպցիոն ռազմավարության ամենախոսուն տարրն է և դա չնկատելու համար պետք է ուղղակի կույր լինել»,- ասաց Դ.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս