Պետք է ավելացնել մենաշնորհների հարկումը

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը 2016թ. բյուջեն որակեց որպես հակասական: Ըստ նրա, մի կողմից այն սոցիալական է, քանի որ 45%-ն ուղղվելու է սոցիալական ոլորտներին և դա նախորդ տարվա համեմատ ավելացել է 4%-ով, բայց մյուս կողմից՝ որակապես դրանից ոչինչ չի փոխվելու:

Լ.Սարգսյանի խոսքով՝ գումարներն ուղղվելու են ներկա վիճակի պահպանմանը, աշխատավարձ ու կենսաթոշակ չի ավելանալու: Միաժամանակ, պատգամավորի կարծիքով, բյուջեի հարկային մուտքերը նվազելու են, իսկ դոլարի փոխարժեքի ազդեցությամբ այդ նվազումն ավելի մեծ կլինի:

«Ըստ էության, այս բյուջեն գոյատևման և գոտիները ձգելու բյուջե է»,- ասաց Լ.Սարգսյանը՝ նշելով, որ հարկավոր է ոչ պոպուլյար և ռադիկալ քայլերի գնալ մենաշնորհների հարցում և ավելացնել մենաշնորհային ոլորտների հարկումը:

Տեսանյութեր

Լրահոս