«Բակոն նման հայտարարություն չի արել». Գալուստ Սահակյան
«Բակոն նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը խոսել է՝ կապված Ղարաբաղի խդիրների հետ: Իսկ ինչ վերաբերվում է ահաբեկչությանը, ահաբեկչության հիմնական թիրախը հենց Ղարաբաղն է: Չխոսե՞ր Ղարաբաղի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով Ստեփանակերտի օդանավակայանը ռուսական կողմին տրամադրելու վերաբերյալ:
«Մենք սկսել ենք բոլորի մտքերը չարչրկել, մեջը բաներ որոնել: Մեր իրավիճակն այնպիսին է, որ ոչ թե ձվի մեջ ինչ-որ մի բան ման գանք, գտնենք, այլ պիտի հասկանանք ինչը որ կա,- ասաց Գ.Սահակյանն ու շարունակեց,- Այդ օդանավակայանում նման ռազմական հնարավորություններ էլ չկան, որ այդ մասին խոսես: Պարզապես ռուսական միջավայր է, այնտեղ էլ դիմություն-ընդդիմություն կա, փորձել են ինչ-որ մի բան քննարկելի դարձնել: Ադրբեջանամետության գաղափարախոսությունը տեղադրել են այդ նույն հարցազրույցի մեջ, մերոնք էլ փորձել են այդ նույն ճանապարհով գնալ»:
ՌԴ-ՀՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ըստ Գ.Սահակյանի, դեռ չի նշաակում, որ հայկական օդային տարածքը որպես տրամպլին է օգտագործվելու սիրիայում գործողությունների համար: Նա նշեց, որ փաստաթուղթը կգա խորհրդարան, կքննարկեն ՀՀ անվտանգության ողջ ծավալում: Սահակյանը խորհուրդ տվեց չշտապել երևույթին գնահատական տալ. «Եթե մեր շահերից ելնի, ինչի՞ պիտի «դեմ» քվեարկեմ»:
Անդրադառնալով սահմանադրական քարոզարշավի ռեալիթի շոուին՝ ԱԺ նախագահը չհուսադրեց, որ իրեն էլ կտեսնենք այնտեղ. «Այդ ռեալիթի շոուով մենք մի քիչ սրում ենք, որ ժողովուրդը կարողանա այդպիսի գիտական փաստաթուղթը ընկալի»: Նա չհամաձայնեց նաև, որ ժողովուրդը բացասական վերաբերմունք ունեն փոփոխություններին. «Ժողովուրդը հո խաղալիք չի՞: Ժողովուրդը կասի իր քվեարկությամբ»:
Իսկ ուսուցիչներին «այո» ապահովելու հրահանգը Գ.Սահակյանը ներկայացրեց որպես խնդրանք. «Իմ կյանքը ուսուցիչների մեջ է անցել: Եթե ես իմ ընկերներին ասում եմ, հրահանգո՞ւմ եմ: Պարզ չի՞, որ ես իմ ծանոթներին պիտի քարոզեմ, որ «այո» քվեարկեն: Դա ո՛չ Արամ Մանուկյանի ասելով է, ո՛չ էլ»: