
ԱՊՊԱ 2015. Վարորդները վճարել են ավելի քան 17.6 մլրդ դրամ

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն ամփոփել է անցած տարվա ապահովագրական շուկայի արդյունքները: Ըստ այդմ՝ 457,878 ավտոմեքենաների ապահովագրման համար վարորդները վճարել են 17 մլրդ 660 մլն 649 հազար դրամ:
2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է 12,229-ով: Հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 8.8 մլրդ դրամ:
Դեկտեմբերի ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,098, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 424-ով։ Հատուցման միջին չափը 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 212,661 ՀՀ դրամ:
2015 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 53%։