
Նոր տարին տնտեսվարողների համար նոր փորձություն է բերել

2016 թ. հունվարի 1-ից սկսած հաշվարկային փաստաթղթերն օրենքի համաձայն՝ պետք է դուրս գրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Սակայն խնդիրն այն է, որ հաշվետվությունների էլեկտրոնային նոր համակարգը դեռ անխափան չի գործում, իսկ դրանով հայտը ներկայացնելու դեպքում անհասանելի է դառնում նաև հին համակարգը: Եվ տնտեսվարողները հայտնվում են փաստի առաջ:
168.am-ի հետ զրույցում հաշվապահները նշեցին նաև, որ e-invoicing համակարգում բացակայում է ծառայության մատուցման հաշվի ձևը: Հարկային ծառայության թեժ գծից պատասխանում են, թե որոշման փոփոխությունը կառավարության օրակարգում է, մնում է միայն հաստատեն և հրապարակեն: Շատ տնտեսվարողներ ամեն օր գործ ունեն հաշվարկային փաստաթղթերի հետ, որոնց ուշացումը սպառնում է տուգանքով:
Հաշվապահներից ոմանց բնորոշմամբ՝ այս հերթական «բարեփոխումները» պարզապես հերթական նանոտեխնոլոգիաների անհաջող փորձարկում է: