«Բարգավաճ Հայաստանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հրավեր չի ստացել

«Բարգավաճ Հայաստանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հրավեր չի ստացել և չի հանդիպել նրա հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով այս օրերին մամուլում հրապարակված տեղեկությունները Սերժ Սարգսյանի հետ քաղաքական որոշ ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ-ի հանդիպման մասին հրապարակումները:

«Տեղյակ չեմ հանդիպումների շարքի մասին, էդպիսի հրավեր մենք չենք ստացել առայժմ»,- ասաց Մ.Մելքումյանը:

Նշենք, որ, ըստ հրապարակումների, ՀՅԴ պատվիրակները հանդիպել են Սերժ Սարգսյանին և քննարկել կոալիցիոն հարցեր, մասնավորապես, դաշնակներն առաջարկել են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նորից բաժանել և տարածքային կառավարումը ՀՅԴ-ին հանձնել։ Ենթադրվում էր, որ նման հանդիպում տեղի է ունենալու նաև ԲՀԿ-ականների հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս