Բաժիններ՝

Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցների համար կենսաթոշակի հատուկ կարգ կսահմանվի

Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցների համար կենսաթոշակի հատուկ կարգ կսահմանվի: Այսօր կայանալիք նիստում գործադիրը նախատեսում է հաստատել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանելու մասին» որոշումը:

Դրանով սահմանվում է, որ «Ծառայողի կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թ. հունիս ամսվա համար ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70%-ի չափով: 20 օրացուցային տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 2%-ը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` 1%-ը»:

Հիշեցնենք, որ 2014 թ. հունիսին քննիչի նվազագույն աշխատավարձը դարձել էր ամսական 300 հազար դրամ: Այսինքն՝ կենսաթոշակառու քննիչները կստանան առնվազն 210 հազար դրամ կենսաթոշակ, ինչը ներկայումս շատ ավելի բարձր է աշխատող քաղաքացիների վաստակից:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս