
«Գազպրոմ Արմենիան» հաջորդ տարի կներդնի 11.8 մլրդ դրամ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2016-2018 թվականների ներդրումային ծրագիրը: Այն կքննարկվի առաջիկա նիստում՝ հունվարի 27-ին:
Ըստ որոշման նախագծի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2016-2018 թվականների ներդրումային ծրագիրը կազմում է 44 մլրդ 869.1 մլն դրամ (առանց ԱԱՀ), որից 11 մլրդ 84.5 մլն դրամը նախատեսվում է ներդնել 2016 թվականին:
Այս տարվա համար հատկացվող գումարից 1.16 մլրդ դրամը կուղղվի գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցմանն ու ընդլայնմանը, 3 մլրդ 277,5 մլն դրամը՝ գազափոխադրման համակարգի վերակառուցմանը, 713.2 մլն դրամը՝ գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին, նոր բաժանորդների միացմանը՝ 657.2 մլն դրամ, և գազաբաշխման համակարգի վերակառուցմանը՝ 2 մլրդ 539.4 մլն դրամ:
Նաև 2 մլրդ 737.1 մլն դրամ կուղղվի գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին: