
Կվերակառուցվի «Զովունի» բարձրավոլտ ենթակայանը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը 2016 թվականին համակարգի բարելավման համար կծախսի 3 մլրդ 809.78 մլն դրամ: Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը:
Ենթադրվում է վերակառուցել «Զովունի» ենթակայանը, որի համար կծախսվի մոտ 2 մլրդ 441 մլն դրամ, շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով կիրականացվեն 1 մլրդ 368.71 մլն դրամ ներդրումներ:
Բարձրավոլտ էլցանցերի ներդրումային ծրագիրը ՀԾԿՀ-ն կքննարկի առաջիկա նիստում՝ հունվարի 27-ին: