Վահրամ Բաղդասարյանը՝ Հերմինե Նաղդալյանի փոփոխության մասին

Հունվարի 25­-29-ին ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական երկու զեկույցների ընդունումը կանխելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքի անհրաժեշտության մասին ներկայումս խոսում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչները: ԵԽ ԽՎ պատվիրակների մեծամասնությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամներ են: Նույն կուսակցությանն անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հետ աշխատանք տարե՞լ է բանաձևերի ընդունումը կանխելու ուղղությամբ: «Դրանով զբաղվել են միայն պատվիրակության անդամները»,- պատասխանեց Վ.Բաղդասարյանը՝ նշելով, որ հանձնաժողովի անդամներն ինտենսիվ աշխատանք են տանում, արդյունքին կհետևենք ամսի 25-ին:

Նա հերքեց շրջանառվող լուրերը, որ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին շուտով փոխարինելու է Սամվել Ֆարմանյանը. «Մեզ մոտ չեն խոսում, չգիտեմ՝ ուրիշ տեղ ո՞վ է խոսում: Մեր մոտ չկան նման քննարկումներ»:

Տեսանյութեր

Լրահոս