«Առաջին անգամ մեր հանձնաժողովները համատեղ աշխատեցին ընդհանուր օրակարգի շուրջ»,- այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով արդյունքները:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են դիմել Ազգային ժողովի խմբակցություններին` քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով:
«Որևէ փոփոխություն չի լինի, նույն մարդիկ են մնում, ամեն ինչ իր տեղում է մնում: Իշխանության փոփոխությունից քաղաքականությունը չի փոխվում: Սուվերեն քաղաքականություն չկա»:
«Եթե մեզ մոտ վճռաբեկ դատարանն ու իր ստեղծած նախադեպերն իսկապես վստահելի լինեին, այդ ժամանակ խնդիր չէր լինի այդ մշտադիտարկման, դատավորների հետևից ընկնելու, և այլն»:
«Ադրբեջանի հիստերիան, իհարկե, պետք է այդպես լինի, որովհետև ի տարբերություն Հայաստանի հանրության, ՀՀ քաղաքական էլիտայի, որը շատ անլուրջ է վերաբերում նման հարցերին` Ղարաբաղի ճանաչման խնդիր և այլն, ադրբեջանցիները շատ լավ են հասկանում այս ամենը, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, և եթե ԱՄՆ նման պետությունը ճանաչում է Ղարաբաղի իրավունքը, պաշտպանված, ինքնորոշված լինելը, Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է»:
ՀՅԴ ԳՄ անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարծում է, որ ապրիլից հետո կառավարությունում ՀՅԴ դիրքերի առումով փոփոխություններ առանձնապես չեն լինի:
«Նման արգելք գոյություն չունի, այնտեղ մարդիկ զբոսնում են, դա հանրային օգտագործման տարածք է ծառայում նաև: Այդպիսի սահմանափակումներ չկան ո՛չ պայմանագրով, ո՛չ վարձակալողի կողմից»:
«Դա վերաբերում է հին` 2016 թ. պարարտանյութ ստանալու գումարին: Ես մանրամասներին տեղյակ չեմ, այդ պրոցեսը հիմնականում իրականացնում են գԳյուղատնտեսության նախարարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը»:
«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»:
Ռեկտորների, պրոռեկտորների և բուհական համակարգում այլ ղեկավար մարմիններ զբաղեցնող անձանց համար հավասար տարիք է սահմանվում` 65 տարեկան` նախկին 70-ի փոխարեն:
«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այս օրերին, երբ դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում պայքարի մեխանիզմների շուրջ, իսկ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են անգամ դաշինքի փլուզման վտանգ, գտնվում է ԱՄՆ-ում և կվերադառնա միայն ապրիլի 17-ին։
Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,- ասաց Ս.Ավետիսյանը՝ նշելով, որ օդերևութաբանական ծառայությունների համար սահմանված 30 հազար դրամ վարձավճարն այլևս չի լինելու:
«Առողջապահական տեսչական մարմինը զբաղվում է այդ խնդրով։ Վարչապետին կզեկուցենք արդյունքները, ապա այդ արդյունքները կզեկուցենք ձեզ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու կապակցությամբ Ադրբեջանի վրդովմունքը, որ բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բնական է համարում։
Էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության կողմից կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան:
«Օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում»:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Լիբանան կատարած այցի արդյունքները:
«Ես կցանկանայի, որ դա իրավական դիտարկվեր, թեև քաղաքական ուժերն են այդ հարցը վեր բարձրացնում».- ասում է փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանը:
ՀՀ դատախազության պատասխանում նաև նշվում է, որ «քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք»:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած օրինագիծն այսօր հավանության արժանացավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ:
«Բավականին ժողովրդավարական մթնոլորտ է տիրում, բազմակարծություն կա «Ելք» խմբակցությունում, և մենք մշտապես ունենում ենք տարբեր կարծիքներ և քննարկումների արդյունքում ունենում ենք հնարավոր օպտիմալը, առավել համոզիչը։ Սա Ազգային ժողովը չի, որ բերեն-անցկացնեն, սա լուրջ խմբակցություն է։
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն կողմ քվեարկեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին:
«Նպատակ է դրված, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մինչև 2035 թ.` 65 տարեկանը: Ֆորմալ առումով, կարծես, խնդիր չկա, Սահմանադրությունը գործում է այդ մասով, նա կընտրվի ՍԴ նախագահ և կպաշտոնավարի»:
«Հասկանալի է, որ Հայաստանը կցանկանար Թուրքիայի հետ սահմանը բացել, բայց ոչ ամեն գնով: Եվ հասկանալի է, որ Հայաստանի նախագահի դիրքորոշումը բավական տրամաբանական բացատրություն ունի»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը և Մանե Թանդիլյանն առաջարկում են օրենսդրորեն կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի միջոցով արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկած գրությանը՝ ասելով. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում»:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցած տարվա ընթացքում ծախսել է մոտ 11 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն ՀՀ դրամ։ Հովիկ Աբովյանի միակ եկամտի աղբյուրը, ըստ հայտարարագրի, աշխատավարձն է՝ տարեկան մոտ 5.9 մլն դրամ։
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցած տարի անշարժ ու շարժական գույք է ձեռք բերել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին ներկայացրած հայտարարագրում նա նշեց, որ 240 հազար դրամով ձեռք է բերել հողամաս։