«Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է». Մանվել Սարգսյան. «168 Ժամ»

«Ադրբեջանի հիստերիան, իհարկե, պետք է այդպես լինի, որովհետև ի տարբերություն Հայաստանի հանրության, ՀՀ քաղաքական էլիտայի, որը շատ անլուրջ է վերաբերում նման հարցերին` Ղարաբաղի ճանաչման խնդիր և այլն, ադրբեջանցիները շատ լավ են հասկանում այս ամենը, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, և եթե ԱՄՆ նման պետությունը ճանաչում է Ղարաբաղի իրավունքը, պաշտպանված, ինքնորոշված լինելը, Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է: Միակ փաստարկը, որ Ադրբեջանի մոտ կար և ինքն իր պահանջները ներկայացնում էր և շարունակում է ներկայացնել, դա այն է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես իրենց սուվերեն տարածք»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի կապակցությամբ Բաքվի բարձրացրած հիստերիան:

Ըստ նրա` 25 տարի է, իրենք իրենց քաղաքականությունն այդ թեզի վրա են կառուցել և հանկարծ, երբ երկրները փաստորեն դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղը, իհարկե, իրենց համար դա անընդունելի է.

«Ի վերջո, Բաքվում Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հավաքի միակ նպատակը դա էր, որ Ադրբեջանը ցույց տա բոլորին, թե տեսեք, տարածաշրջանի երկրնեը նույնպես ճանաչում են մեր տարածքային ամբողջականութունը: Ուղղակի իրենք չկարողացան հասնել դրան, որ Ղարաբաղի խնդիրն ինչ-որ ձևով ձևակերպվեր հայտարարության մեջ: Սակայն ընդգծել են, որ բոլոր երկրները պաշտպանում են գոյություն ունեցող սահմանները: Դրա համար ամեն ինչ իր տեղում է, իրենք իրենց գործն են անում, Ղարաբաղն էլ իր գործն է անում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս