Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց էլեկտրոնային առողջապահության ներդրման վերաբերյալ

Էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության կողմից կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին»,- նկատեց նա:

Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:

«Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, պետք է շատ արագ դա ապահովել, չեմ կարծում՝ այդտեղ որևիցե խնդիր կա»,- հավելեց Կ.Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս