Որքան էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ եթե ԱԺ երեք քաղաքական ուժերն ունենան մեկ թեկնածու, ՀՀԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի Հայաստանն ունենա վարչապետ, և վաղը կայանալիք ՀՀԿ խմբակցության նիստում միասնական քվեարկության որոշում կկայացվի, այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, եթե ԱԺ երեք քաղաքական ուժերն ունենան մեկ թեկնածու, ՀՀԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրականում կա նման պրակտիկա, և անհրաժեշտ է 1 տարի, որպեսզի ընտրություններ անցկացվեն։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում իր կուսակից, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ ՀՀԿ-ն քաղաքականությունն իր մենաշնորհն էր դարձրել, և դրա արդյունքում առաջացավ այսօրվա իրավիճակը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հանրապետական կուսակցությունը որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանը շարունակելու է անդամակցել ԵԱՏՄ-ին և դուրս չի գա ՀԱՊԿ-ից։
«Մենք չենք ասում, որ Կարեն Կարապետյանին լիովին աջակցում ենք և ուզում ենք, որ նա դառնա վարչապետ։ Դա մենք չենք որոշում։ Նրանից, թե ինչ ենք մենք ուզում կամ չենք ուզում, տվյալ դեպքում քիչ բան է փոխվում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանը ներկայիս իրադրությունում հուսով է, որ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև լսելի կլինի Ղարաբաղի կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Թե ինչու ենք մենք եկել, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, որովհետև մենք անտարբեր չենք տեղի ունեցողին։ Եվ ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես մտադիր չենք միջամտել հարցին, թե ով է ավելի լավ, կամ վատ, ով ավելի հարմար կլինի՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու»:
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ։
ՌԴ Պետդումայի պատգամավորների մեծ խումբը Հայաստան է եկել հատուկ Կարեն Կարապետյանին աջակցելու նպատակով և դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցի շարունակությունն է։
«Երբ նույն պահանջներով, նույն վերջնագրերով պահանջատերի դիրքերից ցանկանում են մի հանդիպում լրատվամիջոցների ներկայությամբ, դրա իմաստը չկա։ Այն ձևով, որ հանդիպել են մյուս քաղաքական ուժերի հետ, օրինակ՝ «Բարգավաճի» հետ առանձնազրույց, բանակցություններ, մենք իրեն առաջարկել ենք այդ ֆորմատով հանդիպել, բայց մարդը չի ցանկանում այլ օրակարգ քննարկել»:
Իշխող կոալիցիան լքած Դաշնակցությունը չի գաղտնազերծում, թե ինչպե՞ս է քվեարկելու մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության ժամանակ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն ավելի ուշ։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ։ Խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները, հանդիպումներն անընդհատ ռեժիմով շարունակվում են և որոշում դեռևս չի կայացվել։
«Հավանաբար, ինչ-որ գործընթացներ գնում են, որ տապալվեցին բանակցությունները։ Կանխատեսելի էր, որ այսպես է լինելու՝ հաշվի առնելով, որ նույն «բանակցություններ» բառն ասելու ժամանակ պետք է հասկանանք, որ դա դժվար ճիշտ ֆորմատ է մամուլի ներկայությամբ»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Կարեն Կարապետյանին՝ չկրկնել իր նախորդ ավտորիտար ռեժիմների գործելաոճը և հաշվի նստել հրապարակի կարծիքի հետ։
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դաշինքի նախկին հայտարարությունը, որպես ընդդիմություն, միջոց էր պրոբլեմները բարձրաձայնելու, որովհետև ընդդիմությունը հնարավորություն չունի մյուս կողմի՝ իշխանություների հետ պրոբլեմները քննարկել և լուծել։
Սերժ Սարգսյանը դեռևս դիմում չի ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյան
«Շարժման գործընթացը «Ելքից» դուրս է, դաշինքի շրջանակում չէ, և Նիկոլ Փաշինյանը գործել է իր և շարժման անունից, բնականաբար՝ ո՛չ «Ելքի»։ Դաշինքում այդ հարցը չի քննարկվել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Թեև մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է, սակայն Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար, քանի որ Սահմանադրությամբ հստակ ժամկետներ են սահմանված։ Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
«Այն անձը, անկախ նրանից՝ անուն-ազգանունը ինչ կլինի, նա ով կլինի, նա պետք է հաշվի նստի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի հետ։ Այն անձը, ով կտա այդ ծրագիրը կյանքի կոչելու իրատեսական խոստումներ, ողջամիտ հավաստիացումներ, մեզ համար ընդունելի կլինի այդ թեկնածությունը»։
Այդ կերպ իշխանական համակարգը փորձում է ինչ-որ լուծումներ գտնել, որովհետև այս պահի դրութամբ նրանք լուծումներ չեն գտնում, Երևանում կրկին զանգվածային ցույցեր են տեղի ունենում, և կրկին կազմալուծվել է ամբողջ տնտեսական համակարգը։
Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին շրջանառվող լուրերը 168.am-ի հետ զրույցում հերքեց Կ.Կարապետյանի մամլո խոսնակ Արամ Արարատյանը։
«Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մենք ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ չենք գումարել, որ նման հարց քննարկենք։ Բնականաբար, եթե գումարվի, պետք է քննարկվեն տարբեր հարցեր։ Դա մենք կքննարկենք գործադիրի նիստում, երբ գումարենք այն»:
«Բանակցությունների հետ կապված վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն արել է, խոսել է, ես ավելացնելու բան չունեմ»:
«Ստեղծված իրավիճակում լուծումը պետք է լինի քննարկումների և բանակցությունների ճանապարհով։ Վարչապետը դիմել է hանրապետության նախագահին։ Քննարկումների ժամանակ կառաջանան ընդհանուր մոտեցումներ, և դրանց ՀՀԿ-ն կհամաձայնի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
«Ապրիլի 26-ին կյանքն ամբողջովին փոխված չի լինելու, բայց կա շանս չարչարվելու և փոփոխություններն անշրջելի դարձնելու, հասնելու հզոր Հայաստանի։ Իսկ դա 1-2 օրում չի լինելու»։
Իրականում ոչ մի տարբեր լուծումներ չկան, կա 2 ուղի՝ ժամանակին հասկանալ, հանձնվել ու կյանքը փրկել, երկրորդը՝ մի քիչ ուշացնելով՝ այս ամբողջ գործընթացի ոտքերի տակ մնալ, ինչը տեսնում ենք տարբեր երկրներում ու հարցնում, թե այս կամ այն դիկտատորը մի՞թե խելք չուներ, չէր հասկանում, որ, ի վերջո, բանակն ու ոստիկանությունը շուռ են գալու իր դեմ ու գնդակահարելու են։
«Կարծում եմ՝ սա շատ կարևոր լրջագույն նշանակություն կարող է ունենալ մեր ազգի պատմության մեջ, որովհետև հասել էինք մի իրավիճակի, որ ժողովուրդն այլևս հուսահատ էր, նախորդ դեպքերում որևէ լիդեր չէր կարողանում հասնել հաղթական ավարտի»։