«Ադրբեջանի բողոքի նոտան Վաշինգտոնին բնական է». Շավարշ Քոչարյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու կապակցությամբ Ադրբեջանի վրդովմունքը, որ բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բնական է համարում։

«Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում։ Բայց, ամեն դեպքում, այդ այցը չափազանց կարևոր էր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանում այս օրերին անցկացվող զորավարժություններին՝ Շ.Քոչարյանը նշեց, որ հայկական կողմը միշտ զգոն է և պատրաստ։

 Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս