Ամպամած Բրիտանիան այսօր 25% արևային էներգիա է օգտագործում, իսկ արևային Հայաստանը` չնչին, Գերմանիայում 80% է: Այս մասին այսօր ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը` նկատելով, որ աշխարհում արևային էներգետիկան այսօր պատիկներով է ավելանում:
Հայաստանում կան գազի կայաններ որոնք ունեն «Տրանսգազի» լևի գազ ու իրենք կարողանում են գազն ավելի էժան վաճառել, քան գազի այլ կայաններ: Այս մասին այսօր ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ հայտարարեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը
«Այո, դուք ճիշտ եք, մենք միանշանակ պետք է մտածենք Հայաստանը գազի տարանցիկ միջանցք դարձնելու մասին»,- այսօր ԱԺ-ում էներգետիկ համակարգի շուրջ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե գազիֆիկացման ոլորտում նոր պայմանավորվածություններ կա՞ն Իրանի հետ:
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ելք» խմբակցության հարցապնդումը, որի պատասխանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը: Ինչպես զեկուցեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, առաջադրվել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկեց և ընդունեց այս երկու օրերին քննարկված բոլոր նախագծերը` բացի «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Ելքի նախագծից:
Այսօր ԱԺ նիստում մերժվեց «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Այսօր ԱԺ հերթական նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրակարգում մնացել է ընդամենը 2 հարց, որոնց քննարկումից հետո երեկ քննարկված բոլոր նախագծերը կդրվեն քվեարկության:
«Կոսաչովի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց այն բացատրությունը, թե ինչու է այդպես արվել, դա ուղղակի ցինիզմ է, որովհետև Ադրբեջանը, այդքան զենք ստանալով Ռուսաստանից, ստացել է այն ամենը, ինչն իրեն պետք էր»:
«Բնականաբար, յուրաքանչյուր դատապարտյալ, անկախ նրա գործած հանցանքից, ընդդիմությունը ցանկանում է ամրագրել այդ բառերը` քաղաքական դրդապատճառներ, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով քաղաքական բանտարկյալներ գտնել Հայաստանում:
«Ես համարում եմ, որ դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատական համակարգի, ստահոդ դատարանի ստահոդ դատավճիռն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատարանի վճիռը:
Այսօր Ազգային ժողովի միջանցքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանին հարցրեց՝ ինչպե՞ս է, որ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը պատասխանել է, որ Մարտի 1-ի օպերացիայի արդյունքում 2-րդ հոդվածի հարց չի կարող բարձրացվել, և այդ փաստաթուղթը ստորագրել է այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Դուք կարծում եք, որ ամեն օր հարցնեք, ուրեմն ամեն օր տարբեր պատասխաննե՞ր են լինելու: Երեկ փոխնախարարը պատասխանել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան հարցի, թե բանակցային սեղանին դրվա՞ծ է 5 տարածքների հանձնման հարցը:
ՀՀԿ-ն առաջադրելու է այն գործչին, որը կարող է լավագույնս իրականացնել վարչապետին տրված լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց մեկնաբանել նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում արված հայտարարությունը, որ դեմ չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, եթե ՀՀԿ-ն որոշի: Նա անպատասխան թողեց հարցը` արդյոք սա հայտարարություն էր վարչապետ դառնալո՞ւ մասին:
«Ոչ մի սկանդալ էլ չկա: Միջադեպ է եղել, հարթվել, գնացել է, ավելորդ ինտրիգ փնտրելու կարիք չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը` մեկնաբանելով տեղեկությունը, որ իր ուսանողներից մեկին, որը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է, սպառնացել է ծնոտը ջարդել:
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել դաշինքում տեղի ունեցող գործընթացները:
«Նախ` տեղին չէ օգտագործել «դրժել» արտահայտությունը, երկրորդ` ինչպես Հանրապետության նախագահն իր խոսքում հստակ ասել է, և այս մասին ես ևս առիթ ունեցել եմ արտահայտվելու, անհրաժեշտ է մեջբերումներ կատարելիս մեջբերումները կատարել բարեխղճորեն, ամբողջությամբ ներկայացնել խոսքը, որպեսզի ենթատեքստը ճիշտ փոխանցվի:
«Ես չեմ մասնակցել էդ քնարկումներին, բայց տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց: Էլ ի՞նչ եք ուզում, էլ չեք ընկնի գադալկաների հետևից, հենա մարդը պարզ ասեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Կ. Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, ՌԴ-ում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ վայրի է ծանր սպառազինության վաճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պատերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ»:
«Ռուսաստանում չկան ընտրություններ, կա ընտրություններ կոչվող ծես, որի արդյունքում ուղղակի երկարաձգվելու են գործող նախագահի լիազորությունները: Իսկ այդ ծեսն ուղեկցելու է այդ երկարաձգմանը: Այսինքն, այնտեղ ընտրելու բան չկա»:
ԱՄՆ-ում հայ համայնքն առավել մտահոգ է Հայաստանի խնդիրներով ու ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներով, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վերջերս ԱՄՆ այցելած հայ խորհրդարանական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը` նշելով, որ խոսքը կոռուպցիայի մակարդակի մասին է, գործարարների խնդիրների, և այլն:
«Ես նայում եմ Զարուհուն, զարմացած եմ շատ: Այս աղջիկը լրիվ խելքը գցել է, չեմ հասկանում, թե ինչ է ուզում: Եվ առհասարակ աբսուրդ է այս ամեն ինչը: Մարդիկ, ճիշտ է, պատասխանում են իր հարցերին, բայց, իհարկե, նա հասցրել է նրան, որ մարդիկ այդ ձևով են պատասխանում իրեն»:
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և արտաքին գործերի նախարարի տարբերությունը կայանում է միայն մի բանում` հաշվի առնելով, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոն է, դրանով պայմանավորված՝ նա ունի տարբերվող լիազորություններ, որոնք չունեն այլ գերատեսչությունների գլխավոր քարտուղարները:
Հայ խորհրդարանականների` ԱՄՆ այցի ընթացքում որոշում ձեռք չի բերվել «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի վերսկսման մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Լեհաստանը սպասում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի` Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացմանը, որպեսզի սկսի նաև Սենատում փաստաթղթի վավերացման գործընթացը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին:
«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն կառուցելու իր քաղաքական դաշտը: Շատ հաճախ ամենուրեք այդպես է, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք, բնականաբար, բուռն քննարկումների են արժանանում: Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել որևէ զարգացման մասին բանակցային գործընթացում՝ հնարավոր չէ: Եվ այսօր խոսել որևէ առաջընթացի մասին՝ անհնարին է»: