«Նման արգելք գոյություն չունի, այնտեղ մարդիկ զբոսնում են». Կամո Արեյանը՝ «Թոխմախի գյոլի» մասին

«Նման արգելք գոյություն չունի, այնտեղ մարդիկ զբոսնում են, դա հանրային օգտագործման տարածք է ծառայում նաև: Այդպիսի սահմանափակումներ չկան ո՛չ պայմանագրով, ո՛չ վարձակալողի կողմից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` մեկնաբանելով լուրերը, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն իրեն պատկանող Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգում, որն առավել հայտնի է «Թոխմախի գյոլ» անվանումով, արգելել է անգամ հեծանիվ վարելը:

Թե ինչո՞ւ է 1313 քմ մակերեսով շինությունների ու շուրջ 17 հա տարածք զբաղեցնող այգու համար Սեդրակյանի հետ փոխկապակցված «Բիդեք» ՍՊԸ-ն տարեկան վճարում ընդամենը 1500 դոլար, Կ.Արեյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, փաստաթղթի ակունքների մեջ չեմ կարող խորանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031