«Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել». Շավարշ Քոչարյան

«Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունը, որ 2016 թ. ապրիլից հետո ՌԴ-ն նույն ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին։

Ըստ նրա՝ տպավորություն կա, որ Ռուսաստանի կողմից ինչ-որ հետևություններ արվում են:

Հարցին՝ հավատո՞ւմ է այդ հայտարարությանը, Շ.Քոչարյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքականությունում հավատալ-չհավատալ չկա։ Ես արձանագրում եմ և ողջունում այն, ինչ ասվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս