
Նոր ռուսական ավիաընկերությունն ամենօրյա ռեժիմով չվերթեր կիրականացնի դեպի Ռուսաստան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Հայաերոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին, որի արդյունքում օդային երթևեկության կազմակերպման, կապի, նավիգացիայի, դիտարկման և օդերևութաբանական սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցման գործառույթները կվերապահվեն մեկ մարմնի, ինչն էլ կնպաստի կառավարման և ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաև թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը:
Հայաստանի Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողներին պարզաբանեց, որ արդյունքում ստանալու են 1 պատուհանի սկզբունքով գործող կառույց, իսկ հավելյալ պայմանագրերի ու վճարների հարցը վերացվում է:
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,- ասաց Ս.Ավետիսյանը՝ նշելով, որ օդերևութաբանական ծառայությունների համար սահմանված 30 հազար դրամ վարձավճարն այլևս չի լինելու:
Ս.Ավետիսյանը նաև հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ նոր ռուսական ավիաընկերություն է մուտք գործելու հայկական շուկա, որն ամենօրյա ռեժիմով չվերթեր է իրականացնելու դեպի Ռուսաստան:
Մանրամասները՝ տեսանյութում