
Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային

Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Կատարվել է նախագահի հանձնարարականն առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել է այդ մասին, և դա բխում է միջազգային իրավունքից: Միաժամանակ, հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների, հարաբերությունները կարգավորելուն՝ առանց նախապայմանների։ Այդ ուղղությամբ մենք որևէ առաջարկ չենք ստացել»,- ասաց փոխնախարարը: