Ուզբեկստանը ամերիկյան ներդրողներին առաջարկում է ներդրումների լայն սպեկտր: Բազմաթիվ հնարավորություններ կան էներգետիկայի, բնական ռեսուրսների ոլորտում:
Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը խոչըդոտում են Կանարյան կղզիներում մոլեգնող հրդեհների մարման աշխատանքներին: Հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 4700 մարդ: Հրդեհների հետևանով առաջացած բարդ իրավիճակի պատճառով փակվել են նաև մի քանի ավտոմայրուղիներ:
Երևանում, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի այս տարվա ամռան ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 36-39 աստիճան տաքություն: Ըստ որում, Վայոց ձորում ջերմաստիճանն էլ ավելի բարձր կլինի՝ 37-39 աստիճան տաքություն: Այս մասին տեղեկանում ենք «Հայհիդրոմետից»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նշվում էր, թե Սիրիայում ձերբակալվել են 12 թուրք սպաներ, այդ թվում՝ նաև 1 թուրք գեներալ:
PKK-ի այդ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ խորհրդարանի դեմ», ասել է Էրդողանը:
Նախկինում արդեն տեղեկություններ կային, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հրավերք էր ուղարկել Իրանի նախագահին՝ չնայած, որ երկու երկրների միջև Սիրաիայի հարցով վերջերս հարաբերությունները բավական լարված էին:
Աշխատողները զոհվել են թունավոր ծուխը շնչելու պատճառով: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Հրդեհի պատճառով քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջովին պատվել է թանձր ծխով, սակայն պալատը չի վնասվել:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 12.45 ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այսօր Իրանի խորհրդարանում այդ երկրի առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դաստջերդին հայտնել է, որ երկրաշարժին զոհ է դարձել 306 մարդ, 3 հազար հոգի վիրավորվել է: Իրանում օգոստոսի 13-ն ու 14-ը սգո օրեր են հայտարարվել:
Նա նշել է, որ Անիի նման ստեղծագործություններին պետք է հարգանքով մոտենալ և, որ իրենք պատրաստվում են պատմական այդ ժառանգությունը պահպանել այն տեսքով, որով «իրենց է հասել»:
միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 01.00-ին: Բախման հետևանքով ոչ ոք չի տուժել: Վթարի պատճառները դեռ անհայտ են: Անհայտ է մնում նաև այն, թե բախման հետևանքով ինչպիսի վնասվածքներ են ստացել ամերիկյան էսկադրային ականակիրն ու Պանամայի դրոշով երթևեկող լցանավը:
Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հեռանալուց հետո «Մահմեդական եղբայրների» և զինվորականության հարաբերությունները լարված էին: Հիմնական պատճառներից մեկը՝ զինված ուժերի բարձրագույն հրամանատարության մեջ Մուբարաքի նախկին զինակիցների առկայությունն էր:
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 00.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց և Ազատության խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ժամը 18.55-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի մերձակա հողատարածքից օձի խայթոցից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել
ՄԱԿ-ը պատրաստ է մոբիլիզացնել միջազգային աջակցության ջանքերը՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր խորին վշտակցությունն է հայտնել Իրանում երկրաշարժի հետևանքով գրանցված հարյուրավոր զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների կապակցությամբ:
Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և, ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը:
Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում:
Ամասիայի հրշեջներն ու ՃՈ աշխատակիցները Ոստիկանության Ամասիայի բաժնի աշխատակիցների և քաղաքացիների հետ ձորն ընկած, մոտ 50 մետր գլորված և մինչև գետը ժայռին բախված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մի կնոջ դի և 4 վիրավորների: Վիրավորները տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնից տեղեկացրել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:26-ին:
Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են, որ այդ հարվածը կատարվի առաջիկա աշնանը՝ նախքան ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Սակայն Իսրայելի բանակի ու հատուկ ծառայությունների հրամանատարությունը չի աջակցում այդ գաղափարին:
Լոնդոնում առաջին հորիզոնականը` մեդալների թվով գրավել է ԱՄՆ-ը` նվաճելով 46 ոսկե, 29 արծաթե և 29 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանն է 38 ոսկե, 27 արծաթե և 22 բրոնզե մեդալով, իսկ երրորդը` Մեծ Բրիտանիան, որը նվաճել է 29 ոսկե, 16 արծաթե և 19 բրոնզե մեդալ:
Առևանգումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ Թուրքիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում երկրի հարավ-արևելքում ավելի քան հարյուր քուրդ սպանեցին: Այգունը թուրքական խորհրդարանի արտահերթ նիստ էր հրավիրել` քննարկելու քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերը:
42-ամյա Փոլ Ռայանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է 1999թ.-ից: 2002թ.-ին նա կողմ է քվեարկել Իրաքում ռազմական գործողություն սկսելուն, նշում է թերթը:
Քլինթոնը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը սիրիացի ապստամբների ցաքուցրիվ ջոկատներին տրամադրվող օգնության համակարգումն էր: ԱՄՆ պետքարտուղարի այս վերջին հայտարարությունը սակայն ուղղակիորեն հակասում է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նրա կոչերին:
Միմյանց հաջորդել են երկու ցնցումներ, վերջինն ավելի ուժգին է եղել՝ 9 բալ: 168.am-ի հեետ հեռախոսազրույցում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ Հայաստանի տարածքում ավերածություններ չեն եղել:
Այս զարգացումները տեղի են ունենում թուրք-քրդական վերջին բախումից 2 օր հետո: Հիշեցնենք որ այդ ժամանակ՝ օգոստոսի 9-ին, Իզմիրի շրջանում քուրդ զինյալների հարձակման հետևանքով 1 թուրք զիվոր էր սպանվել և 7 ուրիշներ վիրավորվել էին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Թուրքիայում նախագահի հաջորդ ընտրությունները լինելու են 2014-ի օգոստոսին: Թուրքիան խորհրդարանական երկիր է, այդտեղ գլխավորը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Սակայն նոր օրենքով, հաջորդ նախագահական ընտրություններից հետո նախագահի դերակատարությունը երկրում բարձրացվելու է:
Երկրաշարժը լրջորեն զգացվել է Հայաստանի հարավային հատվածում, անգամ Երեւանում:
Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում մասնակից երկրները շեշտել են, որ կողմ են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի վեց կետանոց ծրագրի իրականացմանը. ինչպես նաև, «պետք է դադարեցնել ընդդիմադիր խմբերին զինելու գործընթացը»: