Էրդողանը պատասխանել է Իրանի հորդորներին

Իրանի որոշ պաշտոնատար անձանց սպառնալիքները Թուրքիայի հասցեին Անկարային մտածելու տեղիք կտան. ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Sabah-ը:

«Մինչ շատ երկրներ երես են թեքել Իրանից, Թուրքիան միշտ էլ սատարել է նրան: Այդ կարգի արտահայտություններն ու սպառնալիքները Թուրքիային մտածելու տեղիք կտան», – ասել է Էրդողանը:

Թուրք պաշտոնյան նկատել է նաև, որ Իրանի իշխանությունները նախ պետք է Սիրիայի հանդեպ իրենց քաղաքականության մասին մտածեն և միայն հետո դիտողություններ անեն Թուրքիային:

Երկուշաբթի օրը Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին ասել էր, որ եթե Թուրքիան շարունակի «նպաստել Սիրիայում ԱՄՆ-ի հրահրիչ քաղաքականությանը», ապա այդ երկիրը «հաջորդը կդառնա»: Ֆիրուզաբադին Սիրիայի արնահեղության մեղավորներ էր անվանել Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին:

Տեսանյութեր

Լրահոս