Իրանի արտգործնախարարը չծրագրված այցով մեկնել է Թուրքիա

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին չծրագրված այցով այսօր մեկնելու է Անկարա:
Ինչպես տեղեկացնում է Hürriyet Daily News-ը, Սալեհին Թուրքիայում մի շարք բանակցություններ է վարելու:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Ենթադրվում է, սակայն, որ Սալեհիի այցի հիմնական նպատակը Դամասկոսում առևանգված իրանցիներին ազատ արձակելու հարցում Դավութօղլուի միջնորդությունը խնդրելն է լինելու:
Հիշեցնենք, որ 48 իրանցի Դամասկոսում առևանգվել էին Սիրիայի ազատ բանակի կողմից և նրանք մեղադրվում են նախագահ Ասադին աջակցություն ցույց տալու և լրտեսության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031