Ավտոբուսից ընթացքի ժամանակ մարդ է ընկել ու մահացել

Այսօր` օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, «Պազ» մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը` պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա Մարինե Միրաբյանը վայր ընկնի ավտոմեքենայից: Այս մասին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մ. Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վարորդը, թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Հայտնի է դարձել, որ Մ. Միրաբյանը հիվանդանոցում մահացել է:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս