Հալեպում ընդհարումների արդյունքում առնվազն 2 հայ է զոհվել

Այսօր առավոտյան Հալեպ քաղաքում ընթացած մարտերի ընթացքում երկու հայ երիտասարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Ըստ նախնական տեղեկությունների` զոհերից մեկը Վիգեն Գալայճյանն է, իսկ մյուսը` Ժան Թապաշը: Վիրավոր հայազգի երիտասարդի անունը Մկո է, սակայն ազգանունը դեռևս հստակեցված չեն: Ըստ նախնական տեղեկությունների վիրավորն էլ է մահացել:
Երիտասարդները զոհվել են քաղաքի հայաբնակ թաղամասերը պաշտպանելու ընթացքում: Հարձակման հետեւանքով զոհվել են 2 հայ եւ 3 արաբ քրիստոնյաներ։

Հալեպի հայկական թաղամասում այժմ հարաբերական խաղաղ վիճակ է հաստատվել։ Այս մասին հայտնեց Հալեպի հայ համայնքի աղբյուրը։ Ըստ նրա՝ բախումները, որ սկսվել էին օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում եւ ավարտվել առավոտյան 9-ին, արդեն դադարել են։

«Թաղամասում եղած հենակետերը տների մերձակայքում են գտնվում։ Բնականաբար գնդակոծման արդյունքում խաղաղ բնակչության տներն էլ են տուժում»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ոք տանից դուրս չի գալիս։

Տեսանյութեր

Լրահոս