Ախուրյան գետում թուրք երիտասարդ է խեղդվել

Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Թուրքիայի սահմանով անցնող Ախուրյան գետում թուրք երիտասարդ է անհետացել: Նշվում է, որ թուրք երիտասարդն իր երկու ընկերների հետ որոշել են ձուկ բռնել Ախուրյան գետում և պիկնիկ կազմակերպել նրա ափին:

Նրանցից մեկը՝ Էրքան Ուրաքքայան, որոշել է մտնել գետը, ինչից հետո իր ընկերների աչքի առջև անմիջապես անհետացել է ջրի տակ: Երիտասարդի դիակի հայտնաբերման եռօրյա աշխատանքները որևէ արդյունք չեն տվել: Այդ նպատակով անգամ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմերում փակվել է գետի վրա գտնվող ջրամբարը:

Ներկայումս թուրք երիտասարդի դիակի որոնմամբ զբաղված են 6 ջրասուզակներ, որոնք Էրզրումից են ժամանել այստեղ: Թուրքական կողմը չի բացառում, որ դիակը կարող է գտնվել գետի հայկական կողմում, սակայն այդտեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների թույլտվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031