Բաժիններ՝

Ֆոլկ-ջազ երեկո Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Կոմիտաս Ջազ երեկո է անցկացվելու: Երևանցիների  արդեն մի քանի սերունդների կողմից սիրված, երգահան, երգիչ Ֆորշի և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Սոնա Ազարյանի համատեղ ձեռնարկով, այսօր՝ օգոստոսի 8-ին հանդիսատեսի դատին կներկայացվի նոր և ջազային մոտիվներով մշակված կոմիտասյան երաժշտություն: Երեկոյի կազմակերպիչներից Սոնա Ազարյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս նախագծով ցանկացել են ստեղծել նոր, հետաքրքիր մի երաժշտություն: «Այս ամենին մենք գումարեցինք նաև մեր ճաշակն ու նախասիրությունը: Կարծում եմ, ամեն բան լավ կանցնի»,- ասաց Սոնան: Համերգային երեկոն ղեկավարում է դաշնակահար Մադատ Ավանեսովը: Մադատ Ավանեսովի,  Ֆորշի և Սոնայի համատեղ աշխատանքի շնորհիվ առանձնացվել են Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը, որոնք ենթարկվելով ժամանակակից մշակման` հայկական ֆոլկ-ջազ երաժշտության հնչեղություն են ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս