Ռուսական լրատվամիջոցները հակասական հերքումներ են տալիս ռուս գեներալի սպանվելու շուրջ

Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է այն տեղեկությունները, որ ապստամբները ռուս գեներալ են սպանել: Այս մասին հաղորդումէ «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցչին:
Ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ հատուկ գործողության արդյունքում իրենք սպանել են ռուս գեներալ Վլադիմիր Կոջիևին, որն իբր Սիրայի պաշտպանության նախարարությունում և ռազմական հրամանատարությունում աշխատում էր որպես խորհրդական: Բացի այդ, ապստամբները հրապարակել էին գեներալի անձը հաստատող փաստաթուղթը, որ տրվել է Սիրիայում: Գեներալի սպանության հանգամանքները չէին հաղորդվում:

Գեներալի սպանության լուրը հերքել էին նաև ուժային կառույցներում Interfax-ի աղբյուրները: Գործակալության զրուցակցի խոսքերով՝ նման հաղորդագրությունները սադրիչ բնույթ ունեն:
«Նման անունով և կոչումով մարդ երբեք չի եղել: Համապատասխանաբար՝ նրա մահվան մասին տեղեկությունները զառանցանք և հորինվածք են»,- հայտարարել է նա:

Միաժամանակ նույն գործակալությունը հրապարակել է մեկ այլ՝ սրան բոլորովին հակասող տեղեկություն, ըստ որի՝ գեներալ Վլադիմիր Կուժեեվը (ազգանունը այս ձևով է ներկայացնում Interfax-ը), որի սպանվելու մասին հայտնել էին որոշ արաբական լրատվամիջոցներ, այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն և անձամբ հերքել իր սպանության մասին լուրերը:

Տեսանյութեր

Լրահոս