
Սեյրան Օհանյանը ընդունել է զինծառայողների ընտանիքների անդամներին

Այսօր՝ օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 36 քաղաքացիների, այդ թվում` ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների: Նրանք նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում: