
Սիրիայի իշխանությունները հայերին կոչ են արել չխաբվել տարհանման առաջարկներին

Հալեպահայերը շտապ հայտարարություն են տարածել Facebook սոցիալական կայքի «Հալեպի լրատվական ցանց» էջում, որում հայաբնակ թաղամասի խիստ վտանգված բնակչությանը երկրի կառավարությունը կոչ է անում տեղի չտալ տարհանման կասկածելի առաջարկներին:
Արաբերենով տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հույժ շտապ հայտարարություն, հատկապես, Ալ-Ջալա թաղամասի բնակիչների համար: Տարհանվելու որոշ առաջարկներ կան: Առաջնորդվելով բնակիչների ու նրանց գույքի անվտանգությամբ՝ նրանց հորդորում ենք տեղի չտալ այդ մտքերին, մնալ տներում, դուրս չգալ և այդպես պահպանել իրենց անվտանգությունը, ապահովությունը ու առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով և ոչ թե լրատվական կայքերով»: