Նորվեգիայում ջրհեղեղի հետևանքով փակվել են ճանապարհները

Նորվեգիայի արևելյան շրջաններում «Ֆրիդա» փոթորկի հետևանքով ջրասույզ են եղել մի շարք բնակավայրեր, պատճառ դարձել սողանքների: Մի քանի հարյուր մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է «Վեստին»՝ վկայակոչելով նորվեգական լրատվամիջոցներին:
Բնության տարերքի հետևանքով փակ են մի շարք ավտոճանապարհներ, խաթարվել է մի քանի քաղաքների միջև երկաթուղային կապը, ճանապարհներին բազմաթիվ ավտովթարներ են գրանցվել:
Տարերքի էպիկենտրոնում հայտնված քաղաքներում ջրի բարձրությունը, ականատեսների վկայությամբ, արագորեն բարձրացել է:
Օդերևութաբանների կանխատեսմամբ` եղանակային վատ պայմանները շուտով կնահանջեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031