Սիրիայի ընդդիմադիրները մտել են հանրակացարան և սպանել 16 բնակչի

Գրոհայինները, որոնք պայքար են մղում Սիրիայի իշխանությունների դեմ, երեքշաբթի հարձակվել են Հոմս քաղաքից հարավ գտնվող էլեկտրակայանի աշխատակիցների հանրակացարանի վրա և սպանել են 16 մարդու` հիմնականում ալևիների և քրիստոնյաների:
Ծայրահեղականները մտել են շենք և անկարգ կրակ են բացել` սպանելով վեց ալևիների, վեց քրիստոնյաների և չորս սյունիների:
Բացի սիրիացիներից՝ բնակելի այդ շենքում բնակվում են Իրանի, Ճապոնիայի և այլ երկրների քաղաքացիներ, սակայն սպանվել են միայն սիրիացիներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031