
Ուժեղ հրդեհ և պայթյուն Ստամբուլի ներկերի գործարանում

CNN turk լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թուզլա թաղամասում այրվում է քիմիական ներկերի մի մեծ գործարան: Հրդեհը բռնկվել է առավոտյան տեղի ժամանակով 10.40-ին:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, որոնք փորձում են նախ տեղայնացնել, ապա նաև մարել կրակը: Բացի այդ, հրդեհի դեմ պայքարում են օդից: Հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են մնում:
Նաև տեղեկացվում է գործարանում հրդեհի հետևանքով դյուրավառ նյութեր տարաների պայթյունի մասին: Բացի այդ գործարանի վրայով են անցնում էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, և հրդեհի հետևանքով դրանք բոլորը հոսանքազրկվել են:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս լուրեր չկան: