Իրանի ԱԱԽ քարտուղարը Ասադի հետ բանակցելու համար ժամանում է Դամասկոս

Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլին այսօր ժամանելու է Դամասկոս: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:

Դամասկոսում նա հանդիպումներ է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա առաջիկա ժամերին: Միևնույն ժամանակ, ոչինչ չի նշվում առաջիկա բանակցություններում քննարկվելիք հարցերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031