Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, հրաժարվեց արձագանքել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած հրավերին:
«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից:
«ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունված լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա»,- այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Երևան-Ստեփանակերտ-Բաքու լրագրողական փոխայցերը:
«Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է լիովին թափանցիկ կերպով»,- այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին սպառազինություն չվաճառելու մասին կոչին:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի իրագործվեն Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված և Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ վերահաստատված վստահության ամրապնդման պայմանավորվածությունները, հումանիտար շփումները, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով»,- նախօրեին Բաքու կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին:
Այս ծրագիրը դարձել է հանելուկ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու չի կառուցվում, ինչ պատճառներ կան՝ կա՛մ գիտեն՝ չեն ասում, կա՛մ պատճառների մասին մենք տեղյակ չենք:
Նրա գնահատմամբ՝ բոլոր այս զարգացումները կապ ունեն միմյանց հետ։ Լուկիանովի համոզմամբ՝ կարևոր է այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում երևանյան այցից ոչ շատ ուշ, ինչը ցույց է տալիս, որ հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը Ռուսաստանը շարունակում է պահպանել, ուստի Բաքվում հնչելիք ուղերձները ևս այդ կոնտեքստում կլինեն։ Թե ինչպիսի շեշտադրումներ կարվեն, նրա խոսքով, դժվար է ասել, դա կախված է նաև այն երկրից, որը հյուրընկալում է։
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում քաղաքացիական խաղաղարարությանն ուղղված քայլերը գրավել են արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Օրերս՝ նոյեմբերի 17-21-ը, Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողական խմբերի փոխայցերը հակամարտող երկրներ լուսաբանել են ոչ միայն երեք կողմերի լրատվամիջոցները, այլև ռուսական, ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ԶԼՄ-ները՝ այս համաձայնությունը դիտարկելով կողմերի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի մեկնարկ:
«Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ժողովրդական դիվանագիտությունն ակտիվացնելու միտումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Եթե դու քո գործընկերոջը մղում ես աշխատելու շահերի դաշտում, արժեքները մի կողմ դնելով, սա արդեն մեծ հարված է հարաբերություններին, քանի որ արժեքային դաշտով համագործակցող գործընկերն ընկալելի է, կանխատեսելի, վստահելի, հետևաբար՝ նա այս պարագայում կիրառում է ռեսուրս, որ ոչ թե ունենա այն, ինչ ցանկանում է ունենալ քեզնից, այլ կիրառում է ռեսուրս քո զարգացման, քո դինամիկայի համար: Սրանք շատ տարբեր կոնցեպտներ են: Այս տեսակետից ունենք բավականին բարդ իրավիճակ:
Էրդողան-Թրամփ բանակցություններից հետո ԱՄՆ Սենատում արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն Լինդսի Գրեհեմից հետո երկրորդ սենատորն է, ով դեմ է հանդես գալիս Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությանը: Թիվ 150 բանաձևը բովանդակությամբ նման է հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ […]
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։
«Ներքաղաքական զարգացումներն Իրանում և Վրաստանում կարող են անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգության վրա, դրանով իսկ անդրադառնալով նաև Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում՝ Իրանում ու Վրաստանում առկա ներքաղաքական ճգբնաժամային իրավիճակին և, մասնավորապես, վրացական զարգացումներին:
«Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է»: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»,- ասաց փորձագետը:
«Իրանում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների կուտակումը հանգեցրեց բենզինի թանկացման դեմ դժգոհության պոռթկման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:
Վրաստանում ներքաղաքական կյանքը կրկին «եռում» է. համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, փակվել են խորհրդարանի բոլոր մուտքերը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ցրել էր նոյեմբերի 18-ի ակցիան, որի հետևանքով ձերբակալվել էր՝ 37, վիրավորվել` 4 անձ: Սակայն այսօր ուշ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ վերսկսվելու են բողոքի միջոցառումները:
«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:
Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք էր նվիրել: Խոսքը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»:
«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին:
««Եվ-և»-ի քաղաքականություն փորձել է ՀՀ-ն իրականացնել նախկին իշխանությունների օրոք, ինչի է դա հանգեցրել, մենք գիտենք, ուստի ես չեմ կարծում, որ հիմա ներկայիս իշխանությունները ռիսկի գնան՝ թեկուզ ինչ-որ բանով նյարդայնացնեն Կրեմլին: Նրանք դա չեն անի»,- ասաց Վասաձեն: Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն անի նման բան, քանի որ Կրեմլը լրջորեն վերահսկում է ՀՀ ներքաղաքական դաշտը, Հայաստանը և Ռուսաստանն ինտեգրված են այնպես, որ Մոսկվան համարյա թե անսահմանափակ հնարավորություններ ունի, և պատիժը կգա անհապաղ: «Երևանում այդ մասին շատ լավ գիտեն»:
«Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:
Ուզում եք ասել, որ Լավրովի հիացմունքը պայմանավորված է Շոյգուի հաջողություններո՞վ: Ես այդպես չեմ կարծում, Բոլորը գիտեն, որ դա Շոյգուի հաջողությունն է, և այստեղ Լավրովի հիացմունքն ավելորդ է: Երկրորդ՝ ես չեմ տեսնում սկզբունքային արտաքին քաղաքական տվյալներ այն մասին, որ Փաշինյանի Հայաստանը հրաժարվել է բազմավեկտորությունից: Ես սպասում եմ, թե երբ Լավրովը կմեկնաբանի սեփական հիացմունքը:
Մասիս Մայիլյանը մի փոքր հեռուն էր գնացել: Լավրովը վերադարձավ Մադրիդյան սկզբունքներին, և հայկական կողմը դա հաստատեց: Գուցե դրա հիման վրա նոր համաձայնագիր կազմվի, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս նախկին պրոյեկտն են առաջ մղում և առաջարկներ փոխելու մասին չեն էլ մտածում: Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք դեռ գոյություն չունի, այլ առաջարկներ չկան, իսկ Լավրովի հայտարարությունը կրում է կատեգորիկ բնույթ. նա խոսում է հենց Մադրիդյան սկզբունքներից:
«Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումն ամրագրված են խաղաղ կարգավորման բոլոր փաստաթղթերում»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին:
«Բանակցությունների կազմը հակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն»,- այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պաշտոնական Երևանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին պահանջը:
«Հուշագրի տեքստը գրեթե համաձայնեցված է»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով բիոլոգիական անվտանգությանը վերաբերող հայ-ռուսական հուշագրի մշակման աշխատանքներին:
«Փորձում ենք այնպես անել, որ խնդիրները հաղթահարվեն»,- քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը:
Քիչ առաջ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: