Թուրքիան փորձում է դառնալ առանցքային խաղացող՝ թուլացնելով տարածաշրջանը․ ԵԽ պատգամավոր

«Խնդրում ենք վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների»,- այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանում Արցախյան պատերազմին նվիրված քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Իդոյա Վիլանուևա Ռուիզը։

Նա նախ նշեց, որ Հարավային Կովկասում այս հակամարտությունը շարունակվում է արդեն 3 տասնամյակ։ Եվրոպացի պատգամավորը  Լեռնային Ղարաբաղը որակեց՝ որպես անկլավ, ասելով, որ սա գոտի է, որտեղ  էներգետիկ խողովակներ կան, որտեղ Ռուսաստանը մատակարարում է սպառազինություն,  իսկ Թուրքիան փորձում է դառնալ առանցքային խաղացող՝ թուլացնելով տարածաշրջանը։ Նրա կարծիքով՝ այսպիսի հակամարտությունը կարող է հազարավոր փախստականների պատճառ դառնալ, ուստի կոչ է անում և խնդրում հրադադար հաստատել և վերադառնալ խաղաղ բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո առանց նախապայմանների։ Իդոյա Վիլանուևա Ռուիզի խոսքով, ԵՄ-ն պետք է համակարգված կերպով ներգրավված լինի  միջազգային կամակերպություններով և քաղաքացիական հասարակությամբ։ Նա ցավով նշեց, որ ԵՄ Հարևանության քաղաքականությունից հետո 30 տարի անց կան  ավելի շատ հակամարտություններ այդ տարածաշրջանում, թեև այդ տարածքի կայունությունը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար։

Տեսանյութեր

Լրահոս